Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արարատ Միրզոյանի մի շարք ձևակերպումներ առաջին հայացքից կարող են ընկալվել որպես դիվանագիտական զգուշավորություն, սակայն բովանդակային առումով դրանք ավելի շուտ բացահայտում են խաղաղության գործընթացի խորքային հակասությունները

«Ադրբեջանն ունի իր պատկերացումները խաղաղության պայմանագրի հետ կապված, որը մենք չենք կիսում, չկա երկկողմանի ընդունված օրակարգ, նկատի ունեմ Սահմանադրության հարցը»,- ասում է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ «կամ պայմանավորվում ենք՝ երբ և որտեղ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում»։

Այս ձևակերպումը, ըստ էության, ոչ թե մոտեցնում է պայմանագրի ստորագրմանը, այլ արձանագրում է դրա բովանդակային անհնարինությունը։

Եթե կողմերը չեն կիսում խաղաղության նույն պատկերացումը, ապա խնդիրը տեխնիկական կամ ժամանակացույցի հարց չէ։ Խնդիրը մոդելային է։ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության շուրջ խոսում են տարբեր լեզուներով և տարբեր նպատակներով։

Հայաստանի ընկալմամբ խաղաղությունը պետք է հիմնված լինի հարաբերությունների կարգավորման, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և նվազագույն անվտանգային հավասարակշռության վրա։

Ադրբեջանի պատկերացմամբ, սակայն, խաղաղությունը ենթադրում է Հայաստանի ներքաղաքական և իրավական վերաձևում՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև ենթակառուցվածքային և տարածաշրջանային պարտավորությունների կատարում՝ Բաքվի թելադրանքով։

Այս երկու մոտեցումները նույն փաստաթղթում միավորելը գրեթե անհնար է, հատկապես այն պայմաններում, երբ պահանջների շրջանակը ոչ թե սահմանափակվում, այլ ընդլայնվում է։

Այս համատեքստում տրամաբանական հակասություն է առաջանում, երբ նույն հարցազրույցում խոսվում է նաև «հաստատված խաղաղության» մասին։

Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ, առկա են սկզբունքային տարաձայնություններ Սահմանադրության հարցում, իսկ բանակցային գործընթացը շարունակաբար հարստացվում է նոր և ավելի ծանր պահանջներով։

Սա ոչ թե «հաստատված խաղաղություն» է լիարժեք իմաստով, այլ ժամանակավոր կայունություն, որը կարող է վերածվել ձևակերպված փակուղու, եթե չլուծվեն սկզբունքային տարաձայնությունները։

Խաղաղության գործընթացի խոցելիությունը խորանում է նաև արտաքին միջավայրի պատճառով։

Գործնականում բացակայում են այնպիսի միջազգային միջնորդներ, որոնք կկարողանան Ադրբեջանին հակել քիչ թե շատ բալանսավորված լուծումների։

Միաժամանակ ուժային դիսբալանսը ակնհայտորեն Ադրբեջանի օգտին է, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս բանակցային գործընթացը կառուցել ոչ թե փոխզիջումների, այլ պահանջների և ճնշման տրամաբանությամբ։

Այս պայմաններում խաղաղությունը դադարում է լինել նպատակ և վերածվում է գործիքի։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի մի հանգամանք, որը փաստացի դուրս է մնում Միրզոյանի ձևակերպումներից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը հստակ արձանագրում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։

Սա վկայում է, որ Բաքուն խաղաղությունը դիտարկում է ոչ թե որպես վերջնակետ, այլ որպես լծակ՝ նոր և ավելի լայն պահանջներ ամրագրելու համար։

Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են՝ Հայաստանին դնելով պերմանենտ զիջումների պարտադրանքի առաջ՝ առանց հստակ ավարտի և առանց փոխադարձության։

Այս իրավիճակում Արարատ Միրզոյանի «Ադրբեջանն ունի իր պատկերացումները, որը մենք չենք կիսում» ձևակերպումը, անկախ մտադրությունից, փաստացի արձանագրում է ոչ թե առաջընթաց, այլ այն իրողությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են ոչ թե խաղաղության շեմին, այլ խաղաղության շուրջ ձևավորված ռազմավարական փակուղում։

Այս պայմաններում «հաստատված խաղաղության» խոսույթը ավելի շատ ներքաղաքական հանգստացնող նարատիվ է, քան արտաքին քաղաքական իրականություն։

Առանց պահանջների սահմանափակման, առանց միջնորդական բալանսի և առանց ուժային հարաբերակցության փոփոխության խաղաղության գործընթացը մնում է խոցելի, միակողմանի և պոտենցիալ պայթյունավտանգ»։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Թուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահը լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին Ո՛չ գումար կա, ո՛չ տրամադրություն․ ի՞նչ Նոր Տարի․ քաղաքացիներ (video) Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու համար «Ալիևը հարձակվելու է. Պապիկյան Սուրիկը ու ԳՇ պետը թող պատրաստվեն». Հայկ Նահապետյան (video) «The Times»-ը բարձրաձայնում է Կարապետյանի անօրինական կալանքի և Եկեղեցու դեմ հալածանքների մասին «Սրանց վատ լեքսիկոնով բերանը պետք է փակվի՛․․․ հերի՛ք է»․ շիրակցիներ (video) Ավարտվել է 2021-ի հավաքներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մերկասառույցի պատճառով «Nissan»-ը հայտնվել է ջրահեռացման համար կառուցված փոսում. կան վիրավորներ Ի՞նչ ծանր վիճակում են թոշակառուները (video) Դատախազությունն ուսումնասիրում է Իշխան Սաղաթելյանի գույքի օրինականությունը. «Փաստինֆո» «Նիկո՛լ, դու հենց էդ ձողի վրա հայտնվես, ամբողջ աշխարհում ֆուռոր կլինի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Արարատ Միրզոյա՛ն, դու էս սարսափի համար ո՞նց ես պատասխան տալու․ Նարինե Դիլբարյան (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Սևանից դեպի Գավառ ճանապարհին բուք է «Տո տրյապկե՛ք, էդ ու՞մ եք ասում՝ գործակալ»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Փաշինյանը հարաբերական անդորրի մեջ ա Եկեղեցու դեմ տարվող «պատերազմում», հին նիկոլական տակտիկա ա Մեր ռազմագերիների մասով Ալիևն իրեն «փակուղի է մտցրել»․ Ի՞նչ է սպասվում (video) Եթե չինական օրացույցով գալիք տարին հրեղեն նժույգի է, ապա մերով պիտի վառված ՔՊ-ի տարի լինի․ Աշոտյան «Անասունի կյանքով ապրող, ու վերջ․․․»․ Հայկ Նահապետյան (video) Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայում գտնվող ապահովագրական ընկերությունում հրդեհ է բռնկվել Փաշինյանն Ալիևի առաջ Հայոց Եկեղեցին քանդելու հանձնառություն է ստանձնել. Աննա Գրիգորյան Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով Մարդիկ էլ կյանք չունե՛ն, էլ ի՞նչ ուզենք Ձմեռ պապիկից․․․ հարցում (video) Ամանորին հաճախ օգտագործվում են տանը պատրաստված պահածոներ. զգուշացե՛ք բոտուլիզմից «Արա՛, այ․․․ էդ քարով գնա հորդ ու մորդ մոտ, որ քո նման դեբիլ են ծնել»․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am