Ամանորի գիշերը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի գոտում. Սուրենյան

Այսօր մեր երկիրը ցիկլոնի ազդեցության գոտում է, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում և Սյունիքում: Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ միջին ինտենսիվությամբ, մնացած գոտիներում՝ թույլ: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում և Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն: Դեկտեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը: Այսպիսով, դեկտեմբերի 31-ի՝ հետկեսօրյա ժամերից, հունվարի 1-ին, 2-ին՝ մինչև կեսօր, Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին՝ կեսօրից հետո, հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, լույս 2-ի գիշերը և հունվարի 2-ի առավոտյան ժամերին:

 

Հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում և Սյունիքում:


Հունվարի 3-ին երկրի ամբողջ տարածքում տեղումները կդադարեն, և դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ»,- ասաց նա:

Սուրենյանը նաև հավելեց. «Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-7 աստիճանով այս օրվա համեմատ։ Դեկտեմբերի 31–ից հունվարի 1–ն ընկած ժամանակահատվածում 8-10 աստիճանով կբարձրանա, որովհետև և ունենք հարավարևմտյան ցիկլոն, և ամպամածություն, և տեղումներ։

Բայց հունվարի 3–ից սկսած, երբ եղանակը կպարզվի, Հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-10 աստիճանով, և հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ»

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ի՞նչ ծանր վիճակում են թոշակառուները (video) «Նիկո՛լ, դու հենց էդ ձողի վրա հայտնվես, ամբողջ աշխարհում ֆուռոր կլինի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Արարատ Միրզոյա՛ն, դու էս սարսափի համար ո՞նց ես պատասխան տալու․ Նարինե Դիլբարյան (video) «Տո տրյապկե՛ք, էդ ու՞մ եք ասում՝ գործակալ»․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video) Մեր ռազմագերիների մասով Ալիևն իրեն «փակուղի է մտցրել»․ Ի՞նչ է սպասվում (video) «Անասունի կյանքով ապրող, ու վերջ․․․»․ Հայկ Նահապետյան (video) Փաշինյանն Ալիևի առաջ Հայոց Եկեղեցին քանդելու հանձնառություն է ստանձնել. Աննա Գրիգորյան Հայաստան մեկնած որոշ ինքնաթիռներ «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Հունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով Մարդիկ էլ կյանք չունե՛ն, էլ ի՞նչ ուզենք Ձմեռ պապիկից․․․ հարցում (video) Ամանորին հաճախ օգտագործվում են տանը պատրաստված պահածոներ. զգուշացե՛ք բոտուլիզմից «Արա՛, այ․․․ էդ քարով գնա հորդ ու մորդ մոտ, որ քո նման դեբիլ են ծնել»․ Խաչիկ Մանուկյան (video) Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչած սպառնալիքը հասել է իրավապահների ուշադրությանը Կրկին. առաջին ձյունը, Վերին Լարսն ու մեր ինքնիշխանությունը․ Սամվել Ֆարմանյան Թանկ ու կրակ նոր տարի անեմ, հետո սոված նստե՞մ․ թոշակառուներ (video) Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Եկեղեցու դեմ շարունակվող բռնաճնշումների առնչությամբ Արտահոսած պայմանագրեր. «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը ֆինանսավորվում է Ալիևի աշխատակազմից․ «Հետք» Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ․ Սուրենյանց Վեհափառ Հայրապետն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի Պարեկի կողմից բռնություն գործադրելու և իր լիազորությունները չարաշահելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.ՔԿ Ցրտահարության վտանգ չենք տեսնում, վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան Ամանորի գիշերը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի գոտում. Սուրենյան Հանրությանն ամենից շատ կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը. GALLUP
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am