Սուրենյանը հունվար ամսվա մասին

Հունվարի օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմայական նորմայից բարձր, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում, այսինքն՝ մեզ սպասում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, մեր երկիրը հիմնականում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում կլինի: Այս օրերի համեմատությամբ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով:

Հունվարի առաջին տասնօրյակում, ըստ Սուրենյանի, գիշերային ժամերին ջերմաստիճանն ամենաշատը կնվազի երկու մարզում՝ Շիրակում և Գեղարքունիքում, որտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև -25... -30 աստիճանի, իսկ Երևանում հունվարի առաջին տասնօրյակին՝ գիշերային ժամերին, կանխատեսվում է -15... -17 աստիճան ցուրտ:

«Ինչպես նշեցի, առաջին տասնօրյակից սկսած գերակշռող կդառնան հարավ-արևմտյան արևադարձային տակօդային հոսանքները, որոնց ներթափացման դեպքում ցերեկային ժամերին կարձանագրենք հետևյալ առավելագույն ջերմաստիճանները: Այսպիսով, Շիրակ +2 +5, Կոտայքի լեռնային գոտիներ +2-ից +5, Կոտայքի նախալեռնային հատվածներ +4-ից +7, Գեղարքունիք +2-ից +6, Լոռիում +10-ից +13 աստիճան, Տավուշի նախալեռնային հատվածներում +12-ից 15 աստիճան։ Տաք կլինի Տավուշի հովիտներում +13-ից 16 աստիճան, Արագածոտնի լեռնային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +1-ից +4 աստիճանի, նախալեռնային հատվածներում +4-ից +7, Արարատի նախալեռներում +4-ից +8, Արարատի ցածրալիր գոտում այդ թվում նաև Արմավիրում +5-ից +9, Վայոցձորի լեռնային գոտիներում սպասվում է մինչև +3-ից +6, Վայոցձորի նախալեռներում +6-10, Սյունիքի լեռնային շրջաններում +2-15, նախալեռնային հատվածներում +10 +14 և օդային գոտում +12, +16:

Երևանում առավելագույն ջերմաստիճանը հունվարի երկրորդ և երրորդ տասնյակին կարող է հասնել մինչև +7, +9 աստիճան»–ասաց Սուրենյանը։

դիտվել է 223 անգամ
Լրահոս
«Տրյապկե՛ք, էս խայտառակությունը ո՞նց եք մարսում. ու՞մ մոտ ես գնում, Նիկո՛լ». Խաչիկ Մանուկյան (video) «Սամվել Բաբայա՛ն, դու ու Խզմալյանը գործ տվող գործակալներ եք». Աշոտ Անդրեասյան (video) Ես միշտ եմ հարուստ եղել․ Տիգրան Ավինյանը՝ իր հարստանալու ու աճող եկամուտների մասին (video) «Գեղամ Նազարյա՛ն, քո քաղաքական կարիերան թաղվելու է». Անդրեասյան (video) «Ավինյանի խայտառակ մեկնաբանությունը՝ Կճոյանի մասին» (video) Ալեն Սիմոնյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում․ թիմի ներսում դժգոհ են նրանից․ «Ժողովուրդ» Սուրենյանը հունվար ամսվա մասին Ըստ քաղաքացիների՝ հանրությանն ամենից շատ կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Կարապետյանը Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանը անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքականապես մոտիվացված բոլոր գործողությունները Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ․ Սուրենյանց «Փաշինյանի աճեցրած խուլիգանը․ Ո՞վ է սպառնացել սպանել Վեհափառին»․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է Բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհեր ու վիրավորներ կան Չինաստանը զորավարժություններ է սկսում Թայվանի մոտ Թմբակահարի փայտիկներ շրխկացնելը չի բարձրացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում ՔՊ-ական իշխանությունների անգործության հետևանքով Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը դարձել է սահանդաշտ Նիկոլական «Ջնդոյի Էդոն» Վեհափառի նկատմամբ բռնության կոչ է հնչեցրել․ ի՞նչ են անելու․ Ռուբեն Մելիքյան (video) Սա կառավարման կոլապս է․ Անդրանիկ Թևանյան Մի շարք հասցեներում ջուր չի լինի Ավտովթար՝ Երևանում. «Hongqi»-ն հայտնվել է սիզամարգում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am