Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողը բռնություն է գործադրել անձի նկատմամբ:

Մասնավորապես՝ 2023 թվականի հուլիսի 1-ին Պ․Հ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ պարեկային ծառայողը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:

Պարեկային ծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ցրտահարության վտանգ չենք տեսնում, վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան Ամանորի գիշերը Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի գոտում. Սուրենյան Հանրությանն ամենից շատ կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը. GALLUP «Տրյապկե՛ք, էս խայտառակությունը ո՞նց եք մարսում. ու՞մ մոտ ես գնում, Նիկո՛լ». Խաչիկ Մանուկյան (video) «Սամվել Բաբայա՛ն, դու ու Խզմալյանը գործ տվող գործակալներ եք». Աշոտ Անդրեասյան (video) Ես միշտ եմ հարուստ եղել․ Տիգրան Ավինյանը՝ իր հարստանալու ու աճող եկամուտների մասին (video) «Գեղամ Նազարյա՛ն, քո քաղաքական կարիերան թաղվելու է». Անդրեասյան (video) «Ավինյանի խայտառակ մեկնաբանությունը՝ Կճոյանի մասին» (video) Ալեն Սիմոնյանի գլխին «սև ամպեր» են կուտակվում․ թիմի ներսում դժգոհ են նրանից․ «Ժողովուրդ» Սուրենյանը հունվար ամսվա մասին Ըստ քաղաքացիների՝ հանրությանն ամենից շատ կարող են համախմբել Միքայել Սրբազանը, Վեհափառը, Կարապետյանը Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՀՀ կառավարությանը անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքականապես մոտիվացված բոլոր գործողությունները Ինչպե՞ս կարող է խաղաղությունը համարվել հաստատված, եթե չկա երկկողմանի ընդունված օրակարգ․ Սուրենյանց «Փաշինյանի աճեցրած խուլիգանը․ Ո՞վ է սպառնացել սպանել Վեհափառին»․ Սուրեն Սուրենյանց (video) Պարեկի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է Բախվել են «Lexus» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ երկու տուժած հսպիտալացվել է բժշկական կենտրոն Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհեր ու վիրավորներ կան Չինաստանը զորավարժություններ է սկսում Թայվանի մոտ Թմբակահարի փայտիկներ շրխկացնելը չի բարձրացնում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Շիրակի մարզպետը խայտառակ անպատասխանատու անգործություն է դրսևորում ՔՊ-ական իշխանությունների անգործության հետևանքով Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը դարձել է սահանդաշտ Նիկոլական «Ջնդոյի Էդոն» Վեհափառի նկատմամբ բռնության կոչ է հնչեցրել․ ի՞նչ են անելու․ Ռուբեն Մելիքյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am