Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան

Գրիգոր աբեղա Մինասյանը գրում է․ «Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։

Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։

Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։

Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք»։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
...թութակի պես կրկնում են ՔՊ-ականները, նույնիսկ չգիտակցելով․․․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Alphard»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 1 զnհ, 3 վիրшվոր Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը մասնակցում է Փաշինյանի կազմակերպած պատարագին «Ձյան կուտակումները հասնում են մինչև շենքերի երկրորդ հարկ»․ Լևոն Ազիզյան Ամանորին Միքայել Սրբազանը կլինի հիվանդանոցում. փաստաբան Դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է Գեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ Նոր մարտահրավերներին ընդառաջ հայ հոգևորականը կոչված է հավատավոր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումից հետո հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 300 չվերթ Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն Հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը «Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներ Բաղրամյան պողոտայումը «Range Rover»-ը բախվել է կայանված «Opel»-ին և «Toyota»-ին Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի 969 խախտում է գրանցվել Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում ՄԱԿ-ը շատ քիչ բան է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա աղետը կանխելու համար․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am