ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահ երեք երկրի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը հայկական դիվանագիտության համար կարևոր հաջողություն է համարում:
Ըստ մրա՝ այդ հանդիպումից հետո 4 տարվա ընթացքում առաջին անգամ ունեցանք համանախագահ երկրների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնգակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում էր նույն այն մեխանիզմների իրականացման վերաբերյալ, ինչ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում:
Այնուհետև շեշտեց՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությունը հստակեցրել և կոշտացրել է իր դիրքորոշումը: «Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, հակաադրբեջանական կամ հակաթուրքական հասարակություն չենք կառուցում: Մենք կառուցում ենք հասարակություն, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ չկա թշնամանք: Իսկ Արցախի ժողովրդի պայքարը պայքար է հանուն անկախության և ազատության»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը