Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց

Իշխանության «կլորիկ» անզգայությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Հայաստանում 400–500 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչների ու զինվորականների մասին, բացահայտում է ոչ այնքան աշխատավարձերի խնդիրը, որքան իշխանության և սոցիալական իրականության միջև խորացող խզումը։

Առանց մեկ հստակ օրինակ ներկայացնելու՝ բացառիկ դեպքերը ներկայացվում են որպես համակարգային նորմ, ինչը հասարակության հետ խոսելու մոլորեցնող ձև է։

2025-ի տվյալներով՝ կան հարյուրավոր ուսուցիչներ (օրինակ՝ 863-ը՝ 400-500 հազարի սահմանում) և զինվորականներ (ավելի քան 1000-ը՝ նույն մակարդակում), ովքեր հասել են այդ եկամուտներին՝ շնորհիվ ատեստավորման, հավելավճարների և բոնուսների։

Սակայն սրանք բացառիկ դեպքեր են, հիմնականում բարձր որակավորում ունեցողների կամ լրացուցիչ ծանրաբեռնվածության շնորհիվ։

Միջին աշխատավարձը ուսուցիչների մոտ շատ ավելի ցածր է (նվազագույնը՝ շուրջ 108-200 հազար դրամ մեկ դրույքի համար), և մեծամասնությունը չի հասնում այդ մակարդակին։ Նման հայտարարությունը առանց կոնտեքստի ներկայացնելը իսկապես խորացնում է իշխանության և հասարակության միջև խզումը։

Սակայն խնդիրը թվերի շուրջ վեճը չէ։

Պատգամավորներին փոխանցված՝ շուրջ երեք միլիոն դրամ կազմող հավելավճարները ձևավորվել են Ազգային ժողովի «խնայողություններից» և բաշխվել հենց այն մարմնի կողմից, որը նաև որոշում է դրանց տրամադրումը։

Սա սկզբունքային հարց է՝ ով է պարգևատրվում, ինչ չափանիշներով և ինչ հաշվետվողականությամբ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին պարգևավճարների ինստիտուտը փաստացի փոխել է իր նշանակությունը։

Այն այլևս աշխատանքի խրախուսման գործիք չէ, այլ քաղաքական լոյալության պահպանման մեխանիզմ։ Արդյունքում ձևավորվում է փակ, ինքնապարգևատրվող համակարգ, որտեղ հավատարմությունը աստիճանաբար փոխարինում է արդյունավետությանը։

Իրավական հարթությունում ևս լուրջ հարցադրումներ կան։

Երբ հավելավճարները տրվում են առանց հստակ չափորոշիչների, թափանցիկության և հանրային հիմնավորման, դրանք հակասում են պետական կառավարման բուն տրամաբանությանը։

Ամենածանր շերտը, սակայն, բարոյականն է։

Երկրում, որտեղ բնակչության շուրջ 22 տոկոսը աղքատ է, իսկ հազարավոր մարդիկ չեն կարողանում բավարարել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները, իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար։

Նույնիսկ ձևական օրինականության պարագայում դրանք հասարակության համար մնում են բարոյապես անընդունելի։

Այս պատմությունը խոսում է ոչ միայն եկամուտների անհավասարության, այլ ավելի խոր խնդրի մասին՝ սոցիալական իրականության նկատմամբ իշխանության զգայունության կորստի։

Երբ իշխանությունը սկսում է ինքն իրեն պարգևատրել, դա սովորաբար վկայում է հասարակության հետ կապի վերացման մասին»,-գրել է նա։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
...թութակի պես կրկնում են ՔՊ-ականները, նույնիսկ չգիտակցելով․․․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Alphard»-ը և «Nissan Tiida»-ն․ կա 1 զnհ, 3 վիրшվոր Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը մասնակցում է Փաշինյանի կազմակերպած պատարագին «Ձյան կուտակումները հասնում են մինչև շենքերի երկրորդ հարկ»․ Լևոն Ազիզյան Ամանորին Միքայել Սրբազանը կլինի հիվանդանոցում. փաստաբան Դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է Գեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել է Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Եղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթները Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք. Գրիգոր աբեղա Մինասյան Զելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետ Նոր մարտահրավերներին ընդառաջ հայ հոգևորականը կոչված է հավատավոր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ Մոսկվայի օդանավակայաններում ԱԹՍ-ների հարձակումից հետո հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 300 չվերթ Մահացել է ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն Հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը «Mazda»-ն Ոսկեվազ բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կան վիրավորներ Բաղրամյան պողոտայումը «Range Rover»-ը բախվել է կայանված «Opel»-ին և «Toyota»-ին Գազայի հատվածում Իսրայելի կողմից հրադադարի 969 խախտում է գրանցվել Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ Էտնա հրաբուխը լավայի 400 մետրանոց շատրվան է նետել Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած անձը Գառնիի համայնքապետարանի աշխատակից է Իշխանության վերնախավի «կլորիկ» հավելավճարները չեն կարող ընկալվել որպես բնական կամ արդար․ Սուրենյանց Զապորոժիեի ԱԷԿ-ում ժամանակավոր հրադադար է հաստատվել՝ էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման համար Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում ՄԱԿ-ը շատ քիչ բան է արել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա աղետը կանխելու համար․ Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am