Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը․ մտածեք՝ որքան մոտեցաք Աստծուն. Հայր Զաքարիա
Վաղը մեր եկեղեցիներում կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, գրել է Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը.
«Անպայման եկեղեցի գնացեք, Սուրբ Հաղորդություն ստացեք՝ ինքնաանդրադարձ ունենալով տարվա ձեր հաջողություններին ու թերացումներին, ձեռքբերումներին ու բացթողումներին:
Մտածեք նաև, թե որքա՛ն մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից:
Բարի և օրհնյալ կիրակի ամենքիս»:
