Ուրախ եմ, որ ՔՊ-ն կաթողիկոս չունի

ՔՊ-ի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենք կաթողիկոս չունեն։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ, Եկեղեցու դեմ տարվող արշավանքի ֆոնին, նույնն է ասում․
«…անկեղծ՝ իմ համար Վեհափառ չի, որովհետև ես համարում եմ, որ երկար ժամանակ մենք կաթողիկոս չունենք…»։


Սա, իրականում, ուրախանալու առիթ է։ Որովհետև այն իշխանությունը, որն այլևս ժողովրդի հետ ներքին կապ չունի, բացեիբաց ասում է՝ ինքը կաթողիկոս չունի։ Սա առողջ տարանջատում է։ Եկեղեցին չի ծառայում իշխանությանը։ Եկեղեցին իշխանության կուժը չէ, որ քաղաքական ախորժակն ու զիջումների ծարավը հագեցնի։ Եկեղեցին ժողովրդինն է։

Հաճախ այս իշխանությունը փորձում է խնդիրը ներկայացնել այսպես․ իբր խոսքը Եկեղեցու դեմ չէ, այլ Կաթողիկոսի։ Բայց սա բառախաղ է։ Առաքելական Սուրբ Եկեղեցին անհատներից առանձին գոյություն չունի։ Նրա շարունակականությունը, հեղինակությունն ու միասնությունը մարմնավորվում են հենց Կաթողիկոսական ինստիտուտով։ Երբ մերժվում է այդ ինստիտուտը, մերժվում է ոչ թե մեկ անձ, այլ Եկեղեցու ամբողջականությունը։

Եկեղեցի «ուզելը» առանց Կաթողիկոսի՝ նույնն է, ինչ պետություն ուզել առանց սահմանների կամ ընտանիք՝ առանց պատասխանատվության։ Սա ընտրովի հավատք է, հարմարավետ հավատք, որտեղ սրբությունը ընդունելի է այնքան ժամանակ, քանի դեռ չի խանգարում քաղաքական շահին։

Կարդում եմ ՔՊ թիմի այս հայտարարությունները և չեմ հասկանում՝ ինչո՞ւ իմ ժողովուրդը ուրախ չէ, որ մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին ՔՊ-ն չի ընդունում։ Ինչո՞ւ ենք մենք ուզում, որ մի իշխանություն, որն արդեն վաղուց հրաժարվել է բարոյական պատասխանատվությունից, ընդունի մեր Սրբությունները։
Պատկերացնենք մի պահ, որ Առաքելական Սուրբ Եկեղեցին համամիտ լիներ մեր տարածքները հանձնող իշխանության հետ։ Պատկերացնենք, որ Կաթողիկոսը կանգներ նույն քաղաքական գծի վրա, նույն բառապաշարով ու նույն արդարացումներով։ Այդ դեպքում ի՞նչ կլիներ Եկեղեցին։ Վերջին հենա՞րանը, թե՞ հերթական կառույցը։ Հոգևոր տունը, թե՞ գաղափարական սպասարկման բաժինը։

Պատմության ընթացքում, երբ աշխարհիկ իշխանությունը դադարել է լինել բարոյական, ժողովուրդը միշտ նայել է Եկեղեցուն։ Եկեղեցին է հիշեցրել մեղքի մասին, սահման դրել ամենաթողությանը։ Եվ հենց դրա համար էլ Եկեղեցին միշտ անհարմար է եղել իշխանություններին։ Հատկապես այսպիսի իշխանություններին։

Այս իշխանությունը չի սիրում այն ամենը, ինչը չի ենթարկվում։ Իսկ Առաքելական Սուրբ Եկեղեցին չի կարող ենթարկվել քաղաքական օրակարգի։ Նրա չափումն այլ է, նրա հիշողությունը՝ ավելի երկար, նրա պատասխանատվությունը՝ ոչ ընտրությունների, այլ պատմության առաջ։

Երբ ՔՊ պաշտոնյան ասում է՝ «ես կաթողիկոս չունեմ», նա իրականում ասում է՝ «ես ընդունում եմ միայն այն սրբությունը, որը ենթարկվում է ինձ»։ Սա ոչ թե հավատքի ազատություն է, այլ վերահսկման ցանկություն։ Իսկ վերահսկվող Եկեղեցին այլևս Եկեղեցի չէ։

Եվ հենց դրա համար եմ ուրախ։ Որովհետև եթե այս իշխանությունն ընդուներ Կաթողիկոսին, դա կնշանակեր, որ Եկեղեցին լռել է այնտեղ, որտեղ պետք է խոսեր։ Իսկ լռող Եկեղեցին այլևս Եկեղեցի չէ։
Թող ՔՊ-ն չունենա Կաթողիկոս։ Բայց թող ժողովուրդն ունենա Կաթողիկոս,  Եկեղեցի։ Ոչ թե  իշխանության, այլ ճշմարտության կողմում կանգնած Եկեղեցի։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

 

դիտվել է 559 անգամ
Լրահոս
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին հոգեբանական բռնության է ենթարկել աշակերտուհուն Մոմավառություն կկազմակերպվի Եռաբլուրում՝ ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների Դավիթը, Միքայել Սրբազանը կազատվեն կապանքներից, բանտի ճաղերի հետևում կհայտնվեն հանցագործները Մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդոտել Պատարագը․ փաստաբանը ահազանգում է Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը․ մտածեք՝ որքան մոտեցաք Աստծուն. Հայր Զաքարիա Ուրախ եմ, որ ՔՊ-ն կաթողիկոս չունի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օրվա մեջ երկրորդ անգամ թռիչքները դադարեցվել են Նոր սկանդալ Ուկրաինայում. բացահայտվել է հանցավոր խումբ, որում եղել են պատգամավորներ Ոստիկանությունն առայժմ չգիտի՝ Փաշինյանի սադրանքի կոչից հետո վաղը բոլոր եկեղեցիներում ուժեղացված ծառայություն կիրականացվի, թե ոչ «Մաքրելու ենք մեզ պատած սև ցեխը․ ՄԻԱՍԻՆ»․ Լիլիթ Գալստյան Լուսաղբյուր բնակավայրից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը փակ է. Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է Իրանի ԻՀՊԿ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Թեհրանի նահանգում 2025 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 1,922 մարդ՝ օրական ավելի քան 5 հոգի. The Daily Telegraph Մենք պետք է աշխատենք այնպես, որ ունենանք չհամաձայնեցված հարցերի նվազագույն քանակ․ Զելենսկի Նիկոլական քարոզչական «ՊՈԱԿ»-ին իմ առաջադրումը որպես վարչապետի թեկնածու հունից հանել ա Արեգակի վրա ուժգին բռնկում է գրանցվել Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի․ Լևոն Ազիզյան «Երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ դեռ կքաջալերի հաջորդ սերնդի գործիչներին». Աշոտ Ղուլյանը՝ Դավիթ Իշխանյանի մասին Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել Գյումրիում բուք է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ այսօր նրանց ծննդյան օրն է Պետությանն առևանգել են, առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ․ Արմեն Աշոտյան Գյումրիում կրակել են հայտնի դաջվածքներ անողի աչքին. վարույթ է նախաձեռնվել Ազգադավ տիրադավները դեռևս հինգ տարի առաջ էին փորձում Վեհափառի դեմ սադրանք կազմակերպել․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am