Այսօր «Հայելի» ակումբի ասուլիսի ժամանակ անցնող տարին ամփոփեց և գալիք տարվա անելիքներից խոսեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյան: Ըստ նրա՝ անցնող տարվա և ընդհանրապես վերջին տասը տարիների կարևոր իրադարձությունն է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը, որը տարեցտարի հիմնավորվում ու դառնում է տարվա լավագույն թատերական մրցանակաբաշխությունը: Տարվա ձեռքբերումներից նշեց նաև այն, որ Հայաստանի շատ թատրոններ՝ «Դրամատիկական թատրոնը», «Պատանի հանդիսատեսի թատրոնը», «Տիկնիկային թաատրոնը» և այլն, մասնակցություն են ունեցել միջազգային կարևոր փառատոնների:
Գալիք տարվա անելիքներից նշեց երկու հիմնական իրադարձություն. «Եկող տարի ծրագրում ենք կարևոր ուշադրություն դարձնել մարզային թատրոններին մասնավորապես՝ Կապանի, Գորիսի, Արտաշատի և Գավառի թատրոններին: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ Գավառի թատրոնի շենքը համարյա պատրաստ է: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը 2018թվականին կանցկացվի Գորիսում, որը չորս օր առաջ հռչակվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք»:
Երկրորդ և գլխավոր իրադարձությունը՝ ըստ Ղազանչյանի, Հայաստանում կայանալիք «Թատերական երիտասարդության միջազգային ֆորումն» է, որին կմասնակցեն թատերական երիտասարդ գործիչներ ԱՊՀ երկրներից, Մերձբալթյան երկրներից և Վրաստանից:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը