Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օրվա մեջ երկրորդ անգամ թռիչքները դադարեցվել են
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի ղեկավարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ սահմանափակումներ է մտցրել թռիչքների վերաբերյալ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային օդային տրանսպորտի գործակալության (Ռոսավիացիա) խոսնակ Արտյոմ Կորենյակոն։
«Վնուկովո օդանավակայան։ Օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել», - գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Կորենյակոն նշել է, որ միջոցառումներ են ձեռնարկվել թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Ավելի վաղ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Կորենյակոն հայտնել է, որ Վնուկովոն սկսել է ընդունել և ուղարկել ինքնաթիռներ՝ համապատասխան մարմինների հետ համաձայնեցնելով։ Նա զգուշացրել է, որ ժամանակացույցը կարող է փոփոխվել։
