Նոր սկանդալ Ուկրաինայում. բացահայտվել է հանցավոր խումբ, որում եղել են պատգամավորներ
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (ՈւԱՀԲ) և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը (ՄՀԴ) գաղտնի գործողության ընթացքում բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որի մեջ եղել են նաև Ուկրաինայի գործող պատգամավորները։
Այս մասին հայտնել է ՈւԱՀԲ-ն։
«Գաղտնի գործողության արդյունքում ՈւԱՀԲ -ն և ՄՀԴ-ն բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որի մեջ էին նաև Ուկրաինայի գործող պատգամավորները», - հայտնել է ՄՀԴ-ի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ, ըստ հետաքննության, խմբի անդամները համակարգված կերպով ստացել են անօրինական շահույթ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում քվեարկելու համար։
