Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի․ Լևոն Ազիզյան
Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Եթե կանխատեսումներն արդարանան, ապա դա կլինի ամենաընդարձակ ձնածածկույթը Եվրոպայում 2019 թվականից ի վեր»,- գրել է նա։
