Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել
Ղազախստանի Ալմա-Աթա մարզի լեռներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զբոսաշրջիկի անշնչացած մարմին։ Այս մասին հաղորդել է մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում, որոնք իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջամտությամբ, Լոկոմոտիվ գագաթի հատվածում հայտնաբերվել է դի։ Այն իջեցվել է ծովի մակարդակից 3700 մետր բարձրությունից և փոխանցվել ոստիկանության ծառայողներին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Զբոսաշրջիկների խմբի ևս երկու անդամին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպարտամենտում նշել են, որ անհայտ կորած զբոսաշրջիկներից մեկի քույրը հայտնել էր, որ եղբայրը երկու ընկերների հետ բարձրացել է լեռներն ու չի վերադարձել։
