Ով կհարվածի առաջինը հաջորդ տարի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով պաշտպանության նախարարությունում ասել է, որ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը «ագրեսիվ» է և Մոսկվան իր գործողություններում դա պետք է հաշվի առնի: Պուտինը պնդել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ներգրաված են Եվրոպայում ռազմական կառույցների աճին, որը նրա խոսքերով «հարձակողական, ագրեսիվ» բնույթ է կրում: ԱՄՆ-ն և Ռուսաստանը միմյանց մեղադրում են ռազմավարական սպառազինությունների վերահսկման անկյունաքարային պայմանագիրը խախտելու մեջ: Այդ պայմանագիրը, որը օգնել է վերջ տալու «սառը պատերազմին», ներկայիս իրավիճակում գտնվում է գոյության սպառնալիքի տակ: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի միջուկային զինանոցը կարող է զսպել ցանկացած սպառնալիք: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը, ուր ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներն են համարվում Չինաստանը և Ռուսաստանը: Ինչպիսին կլինի 2018 թվականը ռուս-ամերիկյան հարաբերությունների համար... Կշարունակվե՞ն փոխադարձ խայթոցները, թե՞ իրավիճակն էլ ավելի կբարդանա... Թրամփի գրեթե մեկամյա իշխանավարումը՝ չնայած Ռուսաստանի և Պուտինի հասցեին ուղղված չափավոր և զուսպ հայտարարություններին, այնուամենայնիվ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում ջերմացման չհանգեցրեց: Ավելին՝ ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը շատ դեպքերում հակադրվեց Թրամփին բազմաթիվ ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերում, իսկ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում սառույցը ոչ մի կերպ չի հալչում: Չնայած այս ամենին՝ Պուտինը դիրքերից չի նահանջում. նա մնում է կոշտ դիրքորոշման կողմնակից՝ արևմուտքի հետ փոխհարաբերությունների հարցում և բացահայտ ուժի ցուցադրություն է դրսևորում: Մերձավոր արևելքի, տարբեր տարածաշրջաններում ցույց տալով խիստ շահագրգիռ կեցվածք, որպես «հիմնական խաղացող», նա ակնհայտորեն աշխարհին ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ պարտադիր պետք է հաշվի նստել, անկախ այս կամ այն նախաձեռնության ճշմարտացիության ապացույցի: Օրինակ, բուռն քննարկման հարց է Ռուսաստանի «հաղթանակներն» ու «պարտությունները» Սիրիայում: Չնայած Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Սիրիայում վերջերս միակողմանի հայտարարեց հաղթանակի մասին, Սիրիայի ներսում իրավիճակն իրականում դեռ հեռու է հաղթանակից, կարծում են շատ փորձագետներ: Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիները քննարկելու համար Մոսկվա էր ժամանել ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Սթեֆան դե Միստուրան, ով նախատեսում է հունվարի կեսերին Ժնևում սիրիական հակամարտության բոլոր կողմերի միջև բանակցություններ կազմակերպել. «Ես ակնկալում եմ բոլորի, այդ թվում և Ռուսաստանի աջակցությունը, հաջողություն գրանցելու համար»: Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության նախաձեռնությանը Սիրիայում ռուսական ռազմածովային բազայի տեղակայման պայմանագիրը 49 տարով երկարաձգելու մասին: Եթե Սիրիայում Ռուսաստանն իր գործողությունները կարող է հաղթանակ անվանել, ապա սպորտի ոլորտում, վերլուծաբանների կարծիքով, Մոսկվան Օլիմպիական խաղերի նախաշեմին արդեն իսկ պարտություն է կրել: Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը հայտարարել է, որ դոպինգի օգտագործման պատճառով Օլիմպիական խաղերին չթույլատրված ռուս մարզիկների համար ռուսական կողմը հատուկ խաղեր է կազմակերպելու. «Հավանաբար, նման բարդ տարի չի եղել ո՛չ խորհրդային, ո՛չ էլ ռուսական սպորտի համար»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am