Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»․ Հայր Գրիգոր

Վերջին շրջանում ականատես ենք լինում վրդովեցուցիչ երևույթների, երբ առանձին անհատներ, թաքնվելով «հավատացյալի» դիմակի տակ, թույլ են տալիս անմարդկային արարքներ՝ խաթարելով եկեղեցիների աղոթական մթնոլորտը և հոգևոր խաղաղությունը, մինչև անգամ հարվածներ հասցնելով եկեղեցու դռներին։ Որևէ գործողություն, որն ուղեկցվում է ագրեսիայով և ուժի կիրառմամբ, ուղղակի դուրս է քրիստոնեական էթիկայի սահմաններից և հակասում է Ավետարանական պատգամներին։ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»։ Այս մասին հայտնում է Գրիգոր աբեղա Մինասյանը։

«Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ամենամեծ վնասը սրբություններին հասցրել են նրանք, ովքեր շուրթերով փառաբանել են Աստծուն, բայց գործերով եղել են «գայլեր՝ գառան մորթու տակ»։ Ինչպե՞ս կարող է հայը, ով իրեն հավատացյալ է համարում, ձեռք բարձրացնել այն սուրբ դռան վրա, որի առջև դարեր շարունակ իր պապերն արցունքով խաղաղություն են աղերսել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, մոլորություն չէ, այլ հոգևոր սնանկության ու սրբապղծության դրսևորում է․ կրոնական դիմակի տակ թաքնված հոգևոր սատանիզմ, որը ներկայացվում է բարեպաշտության քողի ներքո։


Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։

Այն, ինչ մենք տեսնում ենք, հավատք չէ. դա վայրագություն է՝ քողարկված կրոնական շղարշով։ Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, իսկ մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը։ Եվ թող ամեն անգամ մոմ վառելիս և խաչակնքվելիս հիշեն, որ այդ նույն ձեռքով են հարվածել Մայր Տաճարի դռանը։

Նրանք, որ այսօր անձնական շահից կուրացած հարվածում են այդ դռներին, գիտակցո՞ւմ են, թե ինչպիսի անեծք ու հոգևոր բեռ են կուտակում իրենց և իրենց զավակների գլխին։ Եթե իրենց խլացած խիղճն այլևս չի սարսափում սեփական հոգու կորստից, եթե իրենց համար մեկ է, թե ինչպես կկանգնեն Արարչի առջև իրենց այս սրբապիղծ հարվածներից հետո, ապա գոնե կանգ առնեն ու մտածեն իրենց երեխաների մասին։ Մի՞թե չեն հասկանում, որ Մայր Աթոռի դռան վրա իրենց բարձրացրած յուրաքանչյուր բռունցք՝ ծանր քար է դառնում հենց իրենց զավակների ապագա ճանապարհին։ Իրենք այսօր փորձում են կոտրել այն դուռը, որի շեմին վաղը իրենց զավակները գուցե փրկություն ու սփոփանք պիտի փնտրեին իրենց կյանքի ամենածանր պահին։ Ի՞նչ են թողնում նրանց որպես ժառանգություն՝ տաճարի դեմ ըմբոստացողի խարա՞նը, թե՞ սրբապիղծի անեծքը։ «Հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց՝ նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին» (Ելք 20:5):

Հետևաբար հայրերի գործած սրբապղծությունը հաճախ սերունդների ուսերին է ծանրանում այնպիսի սոսկալի բեռի նման, որը հետագայում միայն ցավ ու տրտմություն է պատճառում։

Սրբապղծությունը մի թույն է, որը սողում է դարերի միջով և չորացնում տոհմի արմատները։

Խնայե՛ք ձեր զավակներին։ Մի՛ փակեք նրանց առջև օրհնության դռները ձեր այսօրվա վայրագության և եսակենտրոն շահի պատճառով։ Սթափվե՛ք, քանզի ձեր հարվածները ոչ թե դուռն են վնասում, այլ ձեր սերունդների ապագա խաղաղությունն ու օրհնությունը։ Զղջացե՛ք և խոնարհվե՛ք այն դռան առջև, որին հարվածել եք, քանզի այդ դուռը ձեր փրկության միակ ճանապարհն է, որին դուք այդքան անխնա հարվածեցիք»,- գրել է Հայր Գրիգորը։

 

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Մենք պետք է աշխատենք այնպես, որ ունենանք չհամաձայնեցված հարցերի նվազագույն քանակ․ Զելենսկի Նիկոլական քարոզչական «ՊՈԱԿ»-ին իմ առաջադրումը որպես վարչապետի թեկնածու հունից հանել ա Արեգակի վրա ուժգին բռնկում է գրանցվել Եղանակի կանխատեսման թվային մոդելների այսօրվա արդյունքները հաստատում են, որ մեկ շաբաթից Եվրոպայի մեծ մասում ձնածածկույթ կլինի․ Լևոն Ազիզյան «Երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու օրինակդ դեռ կքաջալերի հաջորդ սերնդի գործիչներին». Աշոտ Ղուլյանը՝ Դավիթ Իշխանյանի մասին Ղազախստանի լեռներում զբոսաշրջիկ է զոհվել Գյումրիում բուք է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Դավիթը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Սրբազանը` Հայաստանի․ այսօր նրանց ծննդյան օրն է Պետությանն առևանգել են, առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ․ Արմեն Աշոտյան Գյումրիում կրակել են հայտնի դաջվածքներ անողի աչքին. վարույթ է նախաձեռնվել Ազգադավ տիրադավները դեռևս հինգ տարի առաջ էին փորձում Վեհափառի դեմ սադրանք կազմակերպել․ պատգամավոր Հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով, այն էլ՝ թշնամու կողմից օկուպացված հատվածներով․ Մանուկյան Այսօր Արցախի խորհրդարանի պատանդված նախագահ Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է «Մթնոլորտային ցուրտ ճակատն ուշ երեկոյան կներխուժի ՀՀ տարածք»․ Սուրենյան Վեհափառի մասին Փաշինյանի հայտարարությունը վերածվել է քաղաքական ուղերձի․ քաղաքագետ Գազայում զոհերի թիվն անցել է 71 հազարը Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը մերժեց Բաքվի մեղադրանքները քառօրյայի, վարձկանների վերաբերյալ Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»․ Հայր Գրիգոր Քր. օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը.Փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին ՔՊ էլիտան հավաքվել է «Ադանա» ռեստորանում. Քաղաքական ժողովին կհաջորդի տարեվերջյան խնջույքը Միքայել Սրբազանը հիվանդասենյակի պատուհանից ողջունեց եւ օրհնեց աջակիցներին Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունը բոլորին իմ սիրելիներին. Միքայել Սրբազան Չեմ լինելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում. Կարեն Սարուխանյան Թույլ չտալ 2021-ի կրկնություն Կարևոր քայլ է «սովորել» պատարագի տեքստը և միաձայն երգել ողջ եկեղեցով․ դե թող փորձեն խանգարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am