Մոսկվան կպաշտպանի Թուրքիային՝ ավիացիայի և հրթիռների հարձակումներից

Ռուսաստանը Թուրքիային ՀՕՊ պաշտպանության առաջին С-400 համալիրները կմատակարարի 2019թ. վերջին, 2020 թ. սկզբին, ռուսական գործակալությունների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը: Նա չի ճշգրտել ծավալը՝ նշելով, որ կարևոր է նախ պայմանագիր ստորագրել: С-400-ների մատակարարման վերաբերյալ Թուրքիայի հետ պայմանագրի մի մասը վճարվել է Ռուսաստանի տրամադրած վարկով, մատակարարումները կսկսվեն 2019 թվականի վերջին-2020 թվականի սկզբին, իր հերթին նշել է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը՝ ըստ TASS գործակալության։ Կոժինի խոսքով՝ բոլոր հարցերը լուծված են, օրերս պայմանագիրը կմտնի իրագործման փուլ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարել է, որ ռուսական С-400-ների ձեռքբերման հետ կապված հարցը լուծված է։ С-400 «Տրիումֆը» մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համակարգ է։ Այն նախատեսված է ավիացիայի, թևավոր և բալիստիկ հրթիռների ոչնչացման համար։ Գործողության միջին շառավղում կիրառելի է նաև ցամաքային օբյեկտների դեմ։ Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների նախաշեմին արդեն վստահեցրեց, որ գործարքը կայացած է, և С-400-ները Ռուսաստանը կմատակարարի Թուրքիային: Ռազմատեխնիկական հարաբերությունները՝ ռուս-թուրքական հարաբերություններում միակ ձեռքբերումայինը չեն, Մոսկվան ու Անկարան, ձգտում են ամեն գնով կայունացնել հարաբերությունները նաև այլ ոլորտներում` առևտրատնտեսականից մինչև էներգետիկ ու տուրիզմի ոլորտի զարգացում: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը նախօրեին առաջարկել է պարզեցնել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին նա հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Պակիստանում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողովի շրջանակում։ «Մենք կցանկանայինք հանդես գալ մեր պետությունների քաղաքացիների համար վիզային ռեժիմը պարզեցնելու խնդրանքով»,-Քահրամանի խոսքերն է մեջբերում TASS գործակալությունը։ Նա նշել է, որ վերջին տարում զբոսաշրջության ոլորտում ակտիվություն է նկատվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքը գերազանցել է 4 մլն մարդը։ «2019-ն անվանված է երկկողմ հարաբերություններում մշակույթի և զբոսաշրջության տարի»,-հիշեցրել է Քահրամանը՝ հույս հայտնելով, որ այդ փաստը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Այպիսով, Մոսկվայի ու Անկարայի համար 2018-ը խոստումնալից է թվում ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլև տարածաշրջանային տարբեր խնդիրներին փոխշահավետ համագործակցության առումով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am