Արեգակի վրա տեղի է ունեցել հերթական հուժկու բռնկումը
Արեգակի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ից հետո ամենահուժկու բռնկումը, իսկ Նոր տարվա օրերին սպասվում է աստղի վրա բռնկումների ակտիվություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակի ուսումնասիրության լաբորատորիային։
«Արեգակի արևելյան կողմում գրանցվել է հուժկու բռնկում՝ М5․1 մակարդակի։ Այն դարձել է դեկտեմբերի 8-ից հետո ամենախոշորը»,- հայտնել են լաբորատորիայից։
Մագնիսական փոթորիկների և վառ հյուսիսափայլերի ձևավորման հավանականությունն այս պահին ցածր է գնահատվում։
