Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։


Այսպես.

Տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը վերջին ամիսներին պահպանվում է։ Ընթացիկ տարվա նոյեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.4%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 8.3%՝ նախորդ ամսվա համապատասխան ցուցանիշի համեմատ արագանալով 0.2 տոկոսային կետով: Սակայն ՏԱՑ-ի աճն ապահովող երկու կարևոր գործոններ՝ շինարարության բարձր աճի տեմպը և արդյունաբերության վերականգնումը հիմնված են անկայուն գործընթացների վրա:
Արդյունաբերության աճի տեմպն արագանում է, թեև դրա հիմքում ընկած գործոններն անկայուն են: Արդյունաբերության ոլորտը սկսել է արագ վերականգնվել, և արդեն իսկ գրանցվում են դրական աճի ցուցանիշներ: Սակայն վերջին ամիսների աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության «հիմնային մետաղների արտադրություն» ենթաոլորտի աճով, որն ընթացիկ տարվա հոկտեմբերին ապահովել է մշակող արդյունաբերության 20.8% աճի 18.4 տոկոսային կետը: Վերջինս հիմնականում պայմանավորված է ոսկու և այլ մետաղների վերաարտահանմամբ։
Տնտեսության արտահանելի հատվածի դրական զարգացումները դեռևս շատ փոքր են։ Թեև արտահանման և ներմուծման ցուցանիշները արդեն իսկ դարձել են դրական և կտրուկ արագացել են, դրանք դեռևս բավարար չեն արտաքին առևտրի վերականգնման և առողջ աճի մասին խոսելու համար: Մասնավորապես, եթե արտահանման աճը ճշգրտենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափով (չեզոքացնենք վերաարտահանման ազդեցության զգալի մասը), ապա աճը կկազմի ընդամենը 2.2%:
Նմանատիպ ցածր աճ ունի նաև ներմուծման ճշգրտված ծավալը՝ 3.6%: Այդ ցուցանիշները բավական ցածր են և ցույց են տալիս, որ նշանակալի դրական զարգացումներ ոլորտում դեռևս չկան:

 

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ով հարվածում է տաճարի դռանը, նա կատարում է սրբապղծություն՝ անկախ իր բերած «արդարացումներից և պատճառաբանություններից»․ Հայր Գրիգոր Քր. օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը.Փաստաբանը՝ Փաշինյանի հայտարարության մասին ՔՊ էլիտան հավաքվել է «Ադանա» ռեստորանում. Քաղաքական ժողովին կհաջորդի տարեվերջյան խնջույքը Միքայել Սրբազանը հիվանդասենյակի պատուհանից ողջունեց եւ օրհնեց աջակիցներին Մեծ-մեծ շնորհակալություն և Աստծո բյուր օրհնությունը բոլորին իմ սիրելիներին. Միքայել Սրբազան Չեմ լինելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում. Կարեն Սարուխանյան Թույլ չտալ 2021-ի կրկնություն Կարևոր քայլ է «սովորել» պատարագի տեքստը և միաձայն երգել ողջ եկեղեցով․ դե թող փորձեն խանգարել Արեգակի վրա տեղի է ունեցել հերթական հուժկու բռնկումը ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով Բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու «Chevrolet Volt»-ը Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը «Որոշ ՔՊ-ականներ Նիկոլին դեմ են դուրս եկել․ ի՞նչ արեց Նիկոլը» (video) «Նիկո՛լ, չես ամաչու՞մ, գերի ղեկավարների հետ հազար անգամ հաց ես կիսել, ի՞նչ ես անում». Մարգարյան (video) Իմ ցավը նվազեցրիք ձեր խոսքով. Միքայել Սրբազանի շնորհակալագիրը՝ հիվանդասենյակից (video) Միքայել Սրբազանի շնորհիվ է ուրվագծվում ապագա հաղթանակը. Ռուբեն Մելքոնյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանն այսօր խայտառակ հրահանգ է իջեցրել․ ի՞նչ հարձակում է լինելու եկեղեցիների վրա» (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցիները «պայթեցնում են». ու՞մ հետ է Բայրամովը գալու Երևան. Աշոտ Անդրեասյան (video) Շիրակցիների սրտում թախիծ ու աղոթք կա, բայց մենք ուժեղ ենք․ թեմի քահանա (video) Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես Տիգրան Աբրահամյանը դուրս եկավ Միքայել Սրբազանի հիվանդասենյակից․ ի՞նչ է նա փոխանցել (video) Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Միքայել սրբազանի համար անակնկալ է. երբ շնորհավորենք, ձայները կլսի. Արտաշես սարկավագ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am