Նոր բացահայտումեր ու շահեր դեսպանի սպանության գործում

Անցյալ տարի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցահանդեսի ժամանակ զինված հարձակման հետևանքով սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը: Սպանությունն իրականացրեց ոստիկանության աշխատակից Մևլութ Մերթ Ալթընթաշը, որը սպանվեց հանցագործության վայրում` ոստիկանության բացած կրակի արդյունքում: Ըստ թուրքական Star gazete պարբերականի՝ Ալթընթաշի կապերի հետաքննության ընթացքում միակ կասկածյալը Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ կազմակերպությունն է եղել: Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք ռուսական ինքնաթիռի խոցումից հետո խզման եզրին էին հայտնվել` կարգավորվեցին: Օդաչուները, ովքեր մասնակցել են ինքնաթիռի ոչնչացմանը, ձերբակալվել են FETÖ-ի հետ կապերի պատճառով 2016 թ. օգոստոսի 9-ին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բիզնեսի ներկայացուցիչների թուրք-ռուսական հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Պուտինը, FETÖ-ին մեղադրեց ինքնաթիռի ոչնչացումը կազմակերպելու մեջ. «Այսօր շատ ավելի հասկանալի է դառնում, որ FETÖ-ն և դրա հետևում կանգնած ուժերը մահափորձ են արել մեր երկրների հարաբերությունների դեմ…», ասել էր նա: Թուրքիան, վստահության առկա մակարդակը պահպանելու մտադրություն ցույց տալով, ռուսական կողմին ներգրավել է հետաքննությանը: Համատեղ հետաքննության շրջանակներում ստացված նոր տվյալներն ամրապնդել են համոզմունքը, որ սպանությունը կատարվել է Գյուլենի հրահանգով: Պարզվել է, որ մարդասպանի «ավագ եղբայրը» FETÖ-ի կառուցվածքում օգտագործել է ByLock հավելվածը (համարվում է FETÖ-ի անդամների հաղորդակցության հիմնական գործիքը): Դատախազության հետաքննիչները, անվտանգության հարցերով կցորդը, արտակարգ իրավիճակների և դատաբժշկական ծառայության հարցերով նախարարության աշխատակիցները ռուսական պատվիրակության կազմում, ովքեր մի քանի օր առաջ Թուրքիա են այցելել, խորհրդակցություն են անցկացրել Անկարայի Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ և մանրամասն տեղեկություն են ստացել հետաքննության մասին: Դեսպանի սպանությունից հետո Ալթընթաշն արաբերեն կարգախոսեր է բացականչել և փորձել է ուշադրությունը շեղել FETÖ-ից: Հետագայում ակնհայտ դարձավ, որ դա տպավորության ձևավորման գործողության մաս է եղել, որին FETÖ-ն դիմում է առավել հաճախ: Սպանությունից երկու ամիս առաջ Ալթընթաշը նաև շփվել է «ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված անձանց հետ, և կարգախոսերի միջոցով, որոնք նրան լիովին չեն հաջողվել, ձեռնարկվել է պատկերացում ստեղծելու փորձ, որ նա կապված է «Ալ-Քաիդայի» հետ: Դատախազությունը պարզել է, որ Ալթընթաշի նամակագրությունն էլեկտրոնային փոստով և սոցցանցերում ջնջվել է վիրտուալ ստեղծված հասցեից: Սակայն ռուսական կողմը վերականգնել է Ալթընթաշի համակարգչից ջնջված ֆայլերը: Պարզվել է, որ մարդասպան-ոստիկանի համակարգչից ջնջվել է 2 ֆայլ Գյուլենի մասին հիշատակությամբ, 690 ֆայլ «Հիզմեսթ» բառով, մեկ ֆայլ, որում հիշատակվել է «Նուր Ջեմաաթին»: Ըստ թուրքական պարբերականի՝ փաստորեն, ռուսական կողմի հետ համատեղ որոշում է ընդունվել դիմել հնդկական ընկերության, որն ունի տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան կոտրել Ալթընթաշի մինչ այս չապակոդավորված հեռախոսի գաղտնաբառը: Կողմերը երկել են եզրահանգման, որ դեսպանի սպանությունը պրոֆեսիոնալ է իրականացվել: Այսինքն, ստացվում է, որ այսօր Ռուսաստանում այն համոզման են, որ ռուս դեսպանի սպանության հետևում FETÖ-ն է կանգնած: Ու երբ հավաքվեն բոլոր ապացույցները, որ Կառլովի դեմ մահափորձը FETÖ-ն է իրականացրել, առաջ կգա մեկ այլ կարեւոր հարցը՝ Գյուլենին Թուրքիային արտահանձնման հարցում, եւ հնարավոր է՝ Ռուսաստանն էլ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դիմի Գյուլենին արտահանձնելու պահանջով: «Գյուլենին, չնայած իր բոլոր հերքումներին և ստին, ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությանը՝ աստիճանաբար «անկյուն կսեղմեն»: Դավաճանությունն անպատիժ չի մնա, և բոլոր գյուլենականները դա կտեսնեն», եզրափակել թուրքական պարբերականը: Ուշագրավ զարգացումներ են ընթանում Անկարայում ռուս դեսպանի սպանության գործով: Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, փաստացի, Գյուլենին արտահանձնելու հարցում համընկնում են: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am