Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես

«Գազպրոմ-Մեդիա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին երեկ հայտարարել է, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը անձամբ աղոթում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Նա այս մասին նրան ասել է Կրեմլում, Ալեքսանդր Նևսկու շքանշան ստանալուց հետո։

«Անցել է ավելի քան հինգ տարի, ինչ ես Վրաստանում չեմ եղել։ Վերջին անգամ, երբ ես Վրաստանում էի, հնարավորություն ունեցա հանդիպելու Համայն Վրաստանի կաթողիկոս Իլիայի հետ։ Իլյան միշտ բարյացակամորեն է խոսում ինձ հետ, և նա ասաց. «Խնդրում եմ, Պուտինին ասեք, որ ես աղոթում եմ նրա համարե։ Անցել է ավելի քան հինգ տարի, և ես այդ հնարավորությունը չեմ ունեցել։ Հիմա ես այն ունեմ, և այս խոսքերը փոխանցում եմ ձեզ», -ասաց Կանդելակին՝ Պուտինից ստանալով ռուսական շքանշանը։

Հայտարարությունը հնչել է այն օրը, երբ Վրաստանը նշում էր Իլյա Երկրորդի գահակալության 48-ամյակը, և նրան պատվում էին երկրի միասնության, քրիստոնեության և պետականության ամրապնդման համար։

Այդ օրը Թինա Կանդելակին, հանդիսավոր արարողության ժամանակ, Պուտինից պետական մրցանակ ստացավ «մեդիայի զարգացման գործում ունեցած ներդրման համար»։

Թինա Կանդելակիի տեսակետները ներկայիս Վրաստանի ներքին կյանքի վերաբերյալ վաղուց են հայտնի: Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն Կանդելակին բնութագրել էր որպես լրտես, իսկ Սաակաշվիլուն անվանում էր խեղկատակ: Իսկ ներկայիս իշխանություններին դրական է գնահատում:

Հետաքրքիր է, որ Իլյա Երկրորդի գահակալության 48-ամյակը լայնորեն է նշվում Վրաստաանում: Այդ երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարգանքով են վերաբերվում իրենց կաթողիկոսին:

Երեկ էլ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն է շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին՝ գահակալության 48-ամյակի կապակցությամբ՝ նշելով նրա ներդրումը երկու երկրների ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների պահպանման և ամրապնդման գործում։

Վրացական հանրությունը, ինչպես հայտնի է, ցավ է ապրում Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրիների չլուծված լինելու համար, որի արդյունքում, վրացիների մոտ կա լուրջ դժգոհություն Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ:

Սակայն ոչ մի քաղաքական ուժ ռիսկ չի անում, մեղադրել Իլիա Երկրորդին, Մոսկվայի հետ համագործակցության համար: Առավել ևս, ոչ մեկ ռիսկ չի անում Իլիային մեղադրել Մոսկվայի գործակալ լինելու մեջ:

Ավելին, վրացիները համարում են, որ քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում, երկու երկրների եկեղեցիներն են մնացել միակ կապը: Եվ զարմնալի չէ, որ Մոսկվան ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանից տարանջատված պետություններ, նույնը չի անում Ռուս ուղղափառ եկեղեցին: Աբխազիայի և Հարավային Օսիայի ուղղափառների հոգևոր կենտրոն Ռուս ուղղափառ եկեղեցին ճանաչում է բացառապես Վրաստանի ուղղափառ եկեղեցուն՝ Իլիա Երկրորդի գլխավորությամբ: Այսինքն՝ Ռուսաստանն Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական և տնտեսական հարթակները տարանջատելով Վրաստանից, նման քայլի չի գնացել կրոնական դաշտի մասով, որի արդյունքում էլ երկու երկրների եկեղեցիների հարաբերությունները պահպանում են իրենց սերտ կապերը իրար հետ մինչ այսօր էլ:

Ավելին, Իլիայի հանդեպ դրական են տրամադրված նաև միջազգային կրոնական շրջանակները, Վրաստանում գործող արևմտյան երկրների դիվանագիտական հաստատությունները: Հատկապես վրաց եկեղեցու հետ լավ հարաբերություններ է պահպանում այդ երկրում նորանշանակ ԱՄՆ-ի դեսպանը:

Իհարկե, Հայաստանի օրինակով փորձեր լինում են նաև հակաեկեղեցական արշավներ հրահրել նաև Վրաստանում և նույնիսկ դրա համար հարթակ են դուրս բերել երեք դավաճան վրացի հոգևորականների. երեք վարդապետների՝ Դորոֆեյին (Կուրաշվիլի), Շիոյին (Կվարացխելիա) և Իլյային (Տոլորայա), սակայն վրաց հասարակության և քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունը մերժեցին օտարերկրյա հայտնի կենտրոնների այս գործելաոճը:

Ինչը նշանակում է, որ վրաց հանրությունն այս առումով ավելի մեծ իմունիտետ ունի, քան, ցավոք սրտի, հայ հանրությունը: Թեև մենք ամեն պատրվակով հիշում ենք, որ առաջինն ենք եղել, ով պետականորեն ընդունել ենք քրիստոնեությունը, որպես պետական կրոն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Արեգակի վրա տեղի է ունեցել հերթական հուժկու բռնկումը ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով Բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու «Chevrolet Volt»-ը Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը «Որոշ ՔՊ-ականներ Նիկոլին դեմ են դուրս եկել․ ի՞նչ արեց Նիկոլը» (video) «Նիկո՛լ, չես ամաչու՞մ, գերի ղեկավարների հետ հազար անգամ հաց ես կիսել, ի՞նչ ես անում». Մարգարյան (video) Իմ ցավը նվազեցրիք ձեր խոսքով. Միքայել Սրբազանի շնորհակալագիրը՝ հիվանդասենյակից (video) Միքայել Սրբազանի շնորհիվ է ուրվագծվում ապագա հաղթանակը. Ռուբեն Մելքոնյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանն այսօր խայտառակ հրահանգ է իջեցրել․ ի՞նչ հարձակում է լինելու եկեղեցիների վրա» (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցիները «պայթեցնում են». ու՞մ հետ է Բայրամովը գալու Երևան. Աշոտ Անդրեասյան (video) Շիրակցիների սրտում թախիծ ու աղոթք կա, բայց մենք ուժեղ ենք․ թեմի քահանա (video) Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես Տիգրան Աբրահամյանը դուրս եկավ Միքայել Սրբազանի հիվանդասենյակից․ ի՞նչ է նա փոխանցել (video) Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Միքայել սրբազանի համար անակնկալ է. երբ շնորհավորենք, ձայները կլսի. Արտաշես սարկավագ (video) Ֆոն դեր Լեյենը կմասնակցի Թրամփի և Զելենսկիի զրույցին. լրատվամիջոցներ «Հողերը գլուխդ»․ Արմեն Աշոտյանի դիպուկ պատասխանը՝ Փաշինյանին (video) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին հրավիրել են դատախազություն Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում Դեկտեմբերի 29-ին և 30-ին լույս չի լինելու Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am