Ֆոն դեր Լեյենը կմասնակցի Թրամփի և Զելենսկիի զրույցին. լրատվամիջոցներ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով հանձնաժողովի խոսնակին։
«Ֆոն դեր Լեյենը շաբաթ օրը կմիանա Վլադիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցին»,- հաղորդում է գործակալությունը։
Axios-ը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, ուրբաթ օրը հաղորդել էր, որ Թրամփը, Զելենսկին և եվրոպացի առաջնորդների խումբը մտադիր են շաբաթ օրը առցանց հանդիպում անցկացնել՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը:
