Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom

Infocom-ը գրում է․ Հայաստանում հաշվառված է Արմեն Ղազարյան անուն-ազգանունով 643 մարդ։ Ի տարբերություն Արմեն Ղազարյանների, Հայաստանում շատ չեն Մոհամադ Մաքքի, Գարեգին Հովիկյան, Արգիշտի Սահինյան, Արիկ Սուքիասյան, Վահան Խալոյան անունները կրող մարդիկ։

Այս անունները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2024 թվականի նվիրատուների ցանկից են։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է կուսակցության տարեկան ֆինանսական հաշվետվությունը և պարզել, որ այդ տարի կառավարող ուժին ֆինանսավորել են մի շարք պետական և ՏԻՄ մարմինների հետ միլիոնավոր դրամների պայմանագրեր կնքած, պետական արտոնություններից օգտված, ինչպես նաև կառավարող ուժի ներկայացուցիչներին փոխկապակցվող բիզնեսների ներկայացուցիչներ, կառուցապատողներ և այլք։

Ընդհանուր առմամբ 2024 թվականին նվիրատվություններից ստացված 139 միլիոն դրամի ավելի քան 80%-ը ձևավորվել է 1 միլիոն և ավելի դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից, որոնցից 31-ը նվիրաբերել են առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։

Պլատինե շաբաթ․ 3 օրում՝ 34 միլիոն դրամ
Մայիսի 13-ին ՔՊ կուսակցությանը 2.5 միլիոն դրամ է փոխանցել Գարեգին Հովիկյանը։ Վերջինս «Ա. Մելքոնյան» ընկերության սեփականատերն է, որն ավելի հայտնի է «Կաթենի» կաթնամթերքի ապրանքանիշով։ Մեկ ամիս անց էլ Գարեգին Հովիկյանի եղբայրը՝ Հրանտ Հովիկյանն է ՔՊ-ին փոխանցել 2 միլիոն դրամ։

Հատկանշական է, որ «Ա. Մելքոնյան» ընկերության «խելացի» անասնաշենքը կառուցվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «խելացի» անասնաշենքերի կառուցման պետական օժանդակության ծրագրի շրջանակներում։

Երկու նվիրատու 2.5-ական միլիոն դրամ են փոխանցել արդեն մայիսի 14-ին, 6 նվիրատու՝ մայիսի 15-ին, ևս 1-ը՝ մայիսի 16-ին։ Վերջին նվիրատուն Հակոբ Նազարյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ։ Նազարյանը 2023 թվականին հիմնադրված «Արմ-պրոֆիտ» ընկերության տնօրենն է։ Ընկերությունն իրականացնում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատումը։ Նազարյանի փոխանցումից մեկ օր առաջ 2․5-ական միլիոն դրամներ են փոխանցել վերջինիս կինը՝ Լիլիթ Նազարյանը, 19-ամյա դուստրը, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Տիգրան Մարոյանը և Էլմիրա Մարոյանը։

Թեև «Նաիրի 2» բնակելի համալիրի կառուցապատման շինարարական թույլտվությունը Նազարյանի ընկերությունը ստացել է 2025 թվականի փետրվարի 19-ին, անշարժ գույքի գործակալության կայքում, որն իրականացնում է համալիրի բնակարանների վաճառքը, նշված է, որ կառուցապատումը մեկնարկել է 2024 թվականի ապրիլի 1-ին։

2023 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման պայմանագիր է կնքել «Տիգրան Մարոյան Յուրիի» ԱՁ-ի հետ։ Վերջինս 71 միլիոն դրամի դիմաց իրականացրել է սուրբծննդյան տոնավաճառի տաղավարների պատրաստում, տեղադրում և ապամոնտաժում։

Մայիսի 14-ին 2.5 միլիոն դրամի նվիրատվություն կատարած անձանցից մեկը Վահան Խալոյանն է, վերջինս ներկայանում է որպես «ՎՄՎ Քամփանի» ընկերության տնօրեն։ 2019-ի վերջին հիմնված այս ընկերությունը 2020 թվականից ակտիվորեն մասնակցում է պետական գնումներին և միայն 2024 թվականին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքել է ավելի քան 1.2 միլիարդ դրամի պայմանագրեր՝ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար։ Թեև որպես ընկերության տնօրեն ներկայանում է Վահան Խալոյանը, սակայն իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը և տնօրենը Շուշիկ Խալոյանն է, որը գրանցված է նույն հասցեում, ինչ նախկինում Վահան Խալոյանը, իսկ այժմ՝ նրա հայրը։

Նույն օրը ՔՊ կուսակցությանը խոշոր՝ 2 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել Ղևոնդ Էմյանը։ Վերջինիս «Գոլդ Ֆաերվորկ» ՍՊԸ-ով և «Ղևոնդ Էմյան Գևորգի» Ա/Ձ-ով 2019 թվականի մայիսին Վարչապետի աշխատակազմի հետ կնքել է երկու պայմանագիր՝ մեկը՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների, մյուսը՝ մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համար։ Երկու պայմանագրերն էլ կնքվել են հրատապ մեկ անձից ընթացակարգով, իսկ պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է շուրջ 1.4 միլիոն դրամ։

Ընդհանուր առմամբ, մայիսի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի քան 34 միլիոն դրամի նվիրատվություն, որից 32 միլիոնը՝ 1 միլիոն և ավելի դրամ փոխանցած 13 նվիրատուներից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Արեգակի վրա տեղի է ունեցել հերթական հուժկու բռնկումը ՌԴ-ն կշարունակի աջակցել Հայաստանի փրկարարական ուժերի կարողությունների զարգացմանը Ճապոնիայում 67 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել մերկասառույցի պատճառով Բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու «Chevrolet Volt»-ը Տնտեսական ակտիվության աճի հիմքում ընկած են անկայուն գործոններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը «Որոշ ՔՊ-ականներ Նիկոլին դեմ են դուրս եկել․ ի՞նչ արեց Նիկոլը» (video) «Նիկո՛լ, չես ամաչու՞մ, գերի ղեկավարների հետ հազար անգամ հաց ես կիսել, ի՞նչ ես անում». Մարգարյան (video) Իմ ցավը նվազեցրիք ձեր խոսքով. Միքայել Սրբազանի շնորհակալագիրը՝ հիվանդասենյակից (video) Միքայել Սրբազանի շնորհիվ է ուրվագծվում ապագա հաղթանակը. Ռուբեն Մելքոնյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանն այսօր խայտառակ հրահանգ է իջեցրել․ ի՞նչ հարձակում է լինելու եկեղեցիների վրա» (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցիները «պայթեցնում են». ու՞մ հետ է Բայրամովը գալու Երևան. Աշոտ Անդրեասյան (video) Շիրակցիների սրտում թախիծ ու աղոթք կա, բայց մենք ուժեղ ենք․ թեմի քահանա (video) Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես Տիգրան Աբրահամյանը դուրս եկավ Միքայել Սրբազանի հիվանդասենյակից․ ի՞նչ է նա փոխանցել (video) Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Միքայել սրբազանի համար անակնկալ է. երբ շնորհավորենք, ձայները կլսի. Արտաշես սարկավագ (video) Ֆոն դեր Լեյենը կմասնակցի Թրամփի և Զելենսկիի զրույցին. լրատվամիջոցներ «Հողերը գլուխդ»․ Արմեն Աշոտյանի դիպուկ պատասխանը՝ Փաշինյանին (video) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին հրավիրել են դատախազություն Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում Դեկտեմբերի 29-ին և 30-ին լույս չի լինելու Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am