Ձեզ ճանաչելը Աստվածային հստակ միջամտություն է թե՛ իմ կյանքում, թե՛ հայ ժողովրդի, թե՛ եկեղեցու զորացման համար. Աբրասիմ Աթոյան
Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Որդիական սիրով և հոգևոր ամուր հավատքով Շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան օրվա առթիվ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Աբրասիմ Աթոյանը:
«Ձեր Առաջնորդության ընթացքում ճանաչեցի Ձերդ Գերաշնորհությանը, առիթն ունեցա ծանոթանալու Ձեր Հայրենասիրության և Եկեղեցասիրության գաղափարների հետ, որոնք կարևոր և առանցքային են մեր կյանքի և հայ ժողովրդի համար` դրակազմիկ այս իրողությունները հաղթահարելու համար։ Արդեն տարիներ շարունակ ունեմ այն համոզմունքը, որ Ձեր ծնունդը, հետագայում նաև Ձեզ ճանաչելը Աստվածային հստակ միջամտություն է թե՛ իմ կյանքում, թե՛ հայ ժողովրդի, թե՛ եկեղեցու զորացման համար: Այս օրը առիթ է կրկին շնորհակալությամբ անդրադառնալու այն աստվածաշնորհ ճանապարհին, որով տարիներ շարունակ առաջնորդում եք հավատացյալ ժողովրդին՝ խոսքով, օրինակով և անսասան հավատքով:
Առիթ ունենք, ցավոք թեկուզ հեռվից, կանգնելու Ձերդ Գերաշնորհ Առաջնորդության առաջ, շնորհավորելու Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, խոստանալով` հավատարիմ լինել Ձեր ուսուցմանը և վկայել մարդկանց հավատարիմ ծառայի և հովվի, Առաջնորդի և հայի կերպարի գոյության մասին։ Ձեր խոսքը՝ ուղիղ ու համարձակ, Ձեր հայացքը՝ խոհուն ու տեսլականով լի, Ձեր առայությունը՝ անշահախնդիր ու նվիրյալ։ Դուք այն հոգևոր հայրերից եք, ում ներկայությունը զորացնում է, ում խրատը՝ սթափեցնում, և ում աղոթքը՝ հույս է պարգևում անգամ ամենադժվար օրերին։
Դուք սովորեցրել եք, որ հավատը միայն բառ չէ, այլ պատասխանատվություն է, պայքար է ճշմարտության համար և անվերապահ սեր՝ առ Աստված, առ Հայրենիք և առ Մարդը։ Ձեր խարիզման՝ խիզախ ու հայրական, շարունակում է լույս լինել շատերի ճանապարհին։
Քաջառողջ կյանք, բեղումնալի Առաջնորդական և հովվական ընթացք։ Որդին սիրում է իր հորը և անհատույց նվիրումով աղոթում և խնդրում Բարձրյալին` զորավիգ և պաշտպան լինել, որպեսզի Ձեր ծառայությունը շարունակի պտուղ տալ Հայ Եկեղեցու և ողջ հայ ժողովրդի կյանքի մեջ։
Օրհնյալ եղեք Ձեր ճանապարհին, Սրբազան Հայր։
Ծննդյան օրը՝ թող լինի նոր զորացման և նոր շնորհների սկիզբ։


Հ.Գ Իմ և Սրբազանի առաջին և դեռևս վերջին նկարները»։
