Էվոլուցիա՞, թե՞ հասունացող  Ռ-Էվոլուցիա

Մի քանի օրից՝  դեկտեմբերի 28-ին  Ժուռնալիստների միությունը կհրավիրի համագումար, որպեսզի ընտրի նոր նախագահ։ Աստղիկ Գեւորգյանը, որն այս միությունը ղեկավարում է վաղնջական ժամանակներից, տարիքի պատճառով պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին։ Մեկ տարուց ավելի  լուրեր կան, որ նրան պետք է փոխարինի «168 ժամ» թերթի խմբագիր, «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանը։ <<Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում այսօր դաշտում առկա բոլոր խնդիրները և դրանք համախմբված լուծելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այսպիսով, մտադիր եմ առաջիկա համագումարում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը և առաջարկները միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ>>,- իր առաջադրման լուրը Ֆեյսբուքի իր էջով այսօր հաստատեց նաեւ Սաթիկ Սեյրանյանը։ Ու եթե մամուլում ժամանակ առ ժամանակ չշրջանառվեին  Սաթիկ Սեյրանյանի հավակնությունների մասին տեղեկությունները,  շատերը թերեւս մոռացած կլինեին այս միության, նրա գործունեության մասին: Այս կառույցը վաղուց գոյություն չունեցող միություն է, որն  անկախացումից առաջ էլ այլեւս ոչինչ չէր նշանակում՝ ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների, որոնք մասնագիտական ինչ-ինչ շարժեր էին անում: Այսօր Հայաստանում չկա խելքը գլխին մի լրագրող, ով անդամակցի այդ միությանը, որովհետեւ գաղափարական տեռորի ժամանակներն արդեն ետեւում են, եւ ազատ խոսքի մեր օրերում բավականին զավեշտական կլինի զբաղվել լրագրողների ինկուբացիայով, մանավանդ՝ բարոյապես եւ ֆիզիկապես մաշված լաբորատորիայի վարիչ Աստղիկ Գեւորգյանի խնամակալությամբ: Բոլոր ժամանակներում բոլոր իշխանությունների կողքից քայլող այս տիկինը, որն իր կարիերան սկսել է անցյալ դարի ուղիղ կեսերից, այս տարի էլ հերթական անգամ մագլցեց  իշխանության բարձունքները, տեղ գտավ Երեւանի ավագանիում՝ միությունը վերջնականապես եւ ընդմիշտ կարծես կցելով իշխանություններին: Այդ կառույցը մեռած, բայց արտոնյալ լծակներից օգտվող կառույց է։ Եթե որևէ լրագրող, լրատվամիջոց կառույցի աջակցությունը զգացել է, ապա դա եղել է նրանց նախկին կյանքում: Այն, որ լրագրողները մեր երկրում ամենաանպաշտպան շերտերից մեկ են ու իշխանությունը ցանկացած առիթով հաստատվում է չորրորդ իշխանության ներկայացուցիչների վրա, բոլորը գիտեն , եթե կառույցը կարողանա  մեծ ու համերաշխ  համքարություն ստեղծել, ընդվզել իր եւ այլոց իրավունքների համար, ապա իշխանությունների կոկորդին կանգնած այս խավի նկատմամբ վերաբերմունքը հաստատ այլ կլինի: Ի դեպ, Աստղիկ Գևորգյանը 1992 թվականից Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն է, 2008 թվականից  Հանրային խորհրդի անդամ: 1991 թվականից ժուռնալիստական միությունների միջազգային կոնֆեդերացիայի խորհրդի, 1995 թվականից` Երևանի մամուլի ակումբի խորհրդի և վարչության անդամ։ 1956-1970 թվականներին աշխատել է Սովետական Հայաստան  թերթում, նյութեր է տպագրել «Հայրենիքի ձայն», Ավանգարդ, «Իրավունք» և այլ թերթերում: Ստացվում է, որ մոտ 25 տարի է տիկինը զավթել է կառույցի շենք-շինությունը, դրամաշնորհներ ստանալով  գտել  ապրելու ձեւը: Հիմա այդ պաշտոնին է ձգտում Սաթիկ Սեյրանյանը: Արդյեք Սաթիկը   գնում է դառնալու <<Աստղիկ Գեւորգյան>>, թե նոր շունչ ու ռ-էվոլուցիա է անելու կառույցում, դարձնելու կենսունակ, առողջ ու գործող մի մարմին, ապագան ցույց կտա: Արամ Դանիելյան

դիտվել է 367 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է Էդ Անդրանիկ Քոչարյանը տապալե՞լ էր հանձնաժողովի գործերը․ Մանուկյանի դիպուկ պատասխանը Ալեքսանյանին (video) Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ ղեկավարը զբաղվում է ամեն ինչով բացի իր գործից Երևանի դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. մանրամասներ Հորմուզ-Բաբ էլ-Մանդեբ համակարգը և Իրանի ռազմավարական ճարտարապետությունը․ Արամ Շահնազարյան Սամվել Կարապետյանն այս բարդ ժամանակաշրջանում ստանձնել է մի նոր առաքելություն Կոլումբիայում երկրաշարժից վնասը գնահատվում է 9,6 միլիարդ դոլար Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան Գործող ռեժիմը թիրախավորում է համազգային խնդիրներով զբաղվող գործիչներին․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am