Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:

Միքայել արքեպիսկոպոսի հետ կապված դեպքն ամենից տագնապահարույցն է: Այսօր նա ոչ թե բանտախցում է, այլ հիվանդասենյակում, որտեղ սպասում է շտապ վիրահատության: Բայց նույնիսկ այնտեղ նրա վիճակը քիչ բանով է տարբերվում կալանքից. հիվանդասենյակը վերածված է տոտալ վերահսկողության և սահմանափակման տարածքի, որտեղ բժշկական միջամտության սպասումը դառնում է բանտարկության նոր տեսակ: Սուրբ Ծննդի նախատոնակը սրբազան անցկացնում է մենության մեջ, պահակախմբի հսկողության ներքո, այլ ոչ թե իր հոգևոր հոտի ու հարազատ մարդկանց կողքին:

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը նշում է. «Փաշինյանն սկսեց որպես պոպուլիստ, բայց վերածվեց ավտոկրատի՝ ավերելով ժողովրդավարությունը և բռնաճնշումներն ուղղելով Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն բանից հետո, երբ իշխանությունները դատաստան տեսան իմ վստահորդի նկատմամբ (գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյան- խմբ.), նրանք ավելի հեռուն գնացին՝ երկրի բարձր հոգևորականության դեմ: Այսօր չորս առաջատար արքեպիսկոպոսներ գտնվում են բանտում»: Բանտարկված հոգևորականների առողջական վիճակը գնալով ավելի շատ տագնապներ է հարուցում: Արքեպիսկոպոսներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նկատելի նիհարել է, և դա տեսանելի է անզեն աչքով: Նրա արտաքին տեսքն ինքնին վկայում է, որ համակարգը ոչ միայն ազատությունից է զրկում, այլև քայքայում է առողջությունը, անդրադառնում մարդկային արժանապատվության վրա:

Բանտարկված հոգևորականների տեսակցության ժամանակացույցն ու սահմանափակումներն ապշեցնում են իրենց անիմաստ դաժանությամբ: Հարազատներն ու ծխականները հարկադրված են հարմարվել այդ գրաֆիկին, իսկ որոշ արքեպիսկոպոսների դեպքում թույլատրված են տեսակցությունները միմիայն փաստաբանների հետ:

Հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես իրավական աբսուրդ. «Բարդ է պատկերացնել Եվրոպայի թեկուզ մեկ երկիր, որտեղ հնարավոր լիներ նման գործողություն՝ հազարավոր զինված ուժայինների մասնակցությամբ: Դա աբսուրդային է: Մենք պարտավոր ենք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վեհափառ Հայրապետին: Այդ ամենի մեջ իրավաբանական ոչ մի տրամաբանություն չկա»:

Այս փաստերը ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր են հիշեցնում, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից: Այսօր՝ 2025 թվականին, նման տեսարանները երևակվում են որպես անախրոնիզմ, որպես մարտահրավեր՝ մարդու իրավունքների գաղափարին իսկ:

Քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպություններից:

Այսպես. Christian Solidarity International-ի (CSI, բառացի՝ Քրիստոնեական միջազգային համերաշխություն) հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում կտրուկ վատանում է իրավիճակը՝ կապված կրոնական ազատության և մարդու իրավունքների հետ, իսկ բանտարկված հոգևորականների մոտ միջազգային դիտորդների այցելության մերժումն իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումների տագնապալի նշան դարձավ»:

«Հայ քրիստոնյաները գտնվում են հարաճուն ճնշման տակ»,-կարծում է լորդ Ջեքսոնը՝ Պիտերբորոյից, կրոնի կամ համոզմունքների ազատության միջկուսակցական խմբի (APPG) փոխնախագահը:

Հայաստանը երկիր է, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը (301 թ.): Դարեր շարունակ դա հայերի համար հպարտության առիթ էր, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության մի մասը: Մինչդեռ այսօր հենց Հայաստանի սրտում ոչնչացվում է այն, ինչով ժողովուրդը դարերով հպարտացել է. պատկառանքը հոգևոր առաջնորդների հանդեպ, հավատի և խոսքի ազատությունը: Իշխանությունը հիմնովին մոռացել է, որ Եկեղեցին անջատ է պետությունից և կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը՝ սահմանափակելով Եկեղեցու գործունեության ազատությունը, միջամտելով նրա կանոնական հարցերի մեջ, խմբագրելով պատարագները:

Իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդավար ներկայացնել, բայց գործնականում նրանք այդպես էլ չկարողացան համոզել բնակչությանը՝ Եկեղեցու դեմ իրենց բռնաճնշումների ճիշտ լինելու հարցում: Հասարակությունը տեղի ունեցողը ընկալում է ոչ թե որպես օրինապահություն, այլ ուժի ցուցադրություն, որն ուղղված է հոգևոր հեղինակությունների դեմ:

Սուրբծննդյան տոնը բանտում դառնում է փոխաբերություն: Եվ դա այն մասին է, որ հավատն ու հոգևոր ուժը չեն կարող պարփակվել բանտի պատերի մեջ, բայց դա նաև համակարգի դաժանության վկայությունն է: Հասարակության վրա այդ հոգևորականների ազդեցությունը հսկայական էր, նրանց խոսքը քննարկումների առարկա էր դառնում, նրանց աղոթքները միավորում էին մարդկանց: Մինչդեռ այսօր նրանք զրկված են իրենց հոգևոր համայնքի հետ տոնը դիմավորելուց անգամ:

Այս Ամանորյա պատմությունը ուշադրություն է պահանջում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Այն ցույց է տալիս, որ Հայաստանի սրտում Սուրբծննդյան լույսը մարվում է վանդակաճաղերով ու խցադռան կողպեքներով: Եվ դա ներքին կոնֆլիկի հարց չէ լոկ: Սա հարց է համընդհանուր արժեքների, որոնք պետք է պաշտպանվեն աշխարհի ցանկացած կետում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Միքայել Սրբազանի շնորհիվ է ուրվագծվում ապագա հաղթանակը. Ռուբեն Մելքոնյան (video) #ՀԻՄԱ․ «Փաշինյանն այսօր խայտառակ հրահանգ է իջեցրել․ ի՞նչ հարձակում է լինելու եկեղեցիների վրա» (video) #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցիները «պայթեցնում են». ու՞մ հետ է Բայրամովը գալու Երևան. Աշոտ Անդրեասյան (video) Շիրակցիների սրտում թախիծ ու աղոթք կա, բայց մենք ուժեղ ենք․ թեմի քահանա (video) Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես Տիգրան Աբրահամյանը դուրս եկավ Միքայել Սրբազանի հիվանդասենյակից․ ի՞նչ է նա փոխանցել (video) Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Միքայել սրբազանի համար անակնկալ է. երբ շնորհավորենք, ձայները կլսի. Արտաշես սարկավագ (video) Ֆոն դեր Լեյենը կմասնակցի Թրամփի և Զելենսկիի զրույցին. լրատվամիջոցներ «Հողերը գլուխդ»․ Արմեն Աշոտյանի դիպուկ պատասխանը՝ Փաշինյանին (video) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին․ ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը․ Infocom Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ վիրավորների թվում երեխաներ կան Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին հրավիրել են դատախազություն Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում Դեկտեմբերի 29-ին և 30-ին լույս չի լինելու Լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը կարող է աճել մինչև 150-200 սմ Իրազեկում՝ Սուրբ Ծննդյանը հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը 2025-ի և 2026-ի ամենակարևոր իրադարձությունները (video) Որ գերատեսչություններն են ակտիվ և պասիվ եղել օրենսդրական նախաձեռնությունների հարցում. «Փաստ» «Հաջորդ տարի մեր հանրությունն իր մաշկի վրա է զգալու առկա տնտեսական ռիսկերի անմիջական հետևանքները» Շարունակականություն՝ ընդդեմ ոչնչացման. «Փաստ» «Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Սրբազան Հոր սիրելի հոտը իրեն ընկալում է ոչ միայն որպես հոգևոր առաջնորդի, այլ որպես հոգատար Հոր ու վստահելի ուսուցչի. Շիրակի թեմ #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը վերջնաժամկետ է տվել Նիկոլին՝ նոր նախապայման են իջեցրել․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am