Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին

Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամների, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակների դիմումը Ամենայն Հայոց Հայրապետ, Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսին.

«Լատվիայի, Լիտվիայի և Էստոնիայի հայկական համայնքների անդամները, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալ զավակները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Մայր հայրենիքին նվիրյալ մտավորականներն ու գործարարներն իրենց խոր մտահոգությունն են արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտման, ժողովրդավարության ու մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների բռնաբարման, ազգային հոգևոր արժեքների ու ինքնության նսեմացման, հատկապես Եկեղեցու վրա հարձակումների, ապօրինի կալանավորումների ու հալածանքների առնչությամբ, որին զոհ են դարձել Հայրենիքի նվիրյալ զավակները, քաղաքական գործիչները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը:

Մենք դատապարտում ենք ՀՀ իշխանությունների ապօրինի գործողությունները և զորակցում Հայ Առաքելական Եկեղեցուն, աղոթում նրա անսասանության համար՝ իբրև հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշ:
Մեր համար անսպասելի էր ու ցավագին, երբ իմացանք Մայր Աթոռի միաբանության տասը բարձրաստիճան հոգևորականների անընդունելի կեցվածքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Նրանք, ենթարկվելով ՀՀ իշխանությունների անբարո ու ստոր ճնշումներին, դավադրաբար հետ կանգնեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսի խորանի ուխտից:

Մեզ համար ցավալի է ու նվաստացուցիչ, որ այդ տասնյակի մեջ է հայտնվել մեր թեմում հոգևոր առաջնորդ նշանակված Վազգեն արք. Միրզախանյանը, որն իր նշանակման օրվանից չէր թաքցնում իր համակրանքն ու հովանավորչությունը ՀՀ այսօրվա վարչապետի ապազգային և հակաեկեղեցական քաղաքականությանը: Դրա վառ օրինակը հանդիսացավ այս տարվա փետրվար ամսին ՀՀ վարչապետի ընդունելությունը և բարեմաղթանքները Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որին ներկա էր նաև Տեր Խոսրով քահանան:

Չնայած Բալթյան երկրների համայնքները որոշում ունեին չողջունել և չդիմավորել ՀՀ վարչապետին, սակայն Վազգեն արքեպիսկոպոսը արհամարհելով մեր կամքը, կատարեց այդ անխոհեմ քայլը, նսեմացնելով Բալթյան երկրներում ապրող հազարավոր հայերի: Հիմա էլ նա իշխանական մամուլում քարոզչական աշխատանք է տանում՝ իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոսի թեկնածու, ինչն ավելի է զայրացնում ու անհանգստացնում Բալթյան երկրների հայությանը:
Նա իր նշանակումից անմիջապես հետո, շփվելով մեր հետ, շատ տարօրինակ դրսևորեց իրեն: Մեր համայնքներում 20 տարիների ընթացքում շատ խնդիրներ են կուտակվել նախկին առաջնորդ Վարդան եպիսկոպոսի և տեր Խորեն քահանայի մեղքով: Արդեն մեկ տարին լրանում է թեմի առաջնորդի պաշտոնավարման, սակայն կուտակված խնդիրների լուծման համար ոչ մի քայլ չի արվել, ընդհակառակը՝ աջակցել ու հովանավորել է Վարդան եպիսկոպոսի կողմից իրագործված քայքայիչ գործողությունները Բալթյան երեք երկրների համայնքներում:

1.Անօրինական ձևավորված թեմը, որը գրանցվել է 05.10.2022թ. Վիլնյուս քաղաքում, ինչպես նաև 14.07.2022 թվականին գրանցվել է երկրորդ կեղծ եկեղեցական համայնքը «Սուրբ Նարեկ» անվամբ՝ Խոսրով (ավազանի անունը Խորեն) քահանայի ատենապետությամբ, որտեղ չկա ներառված որևէ հավատացյալի անուն: Այս կեղծիքը կատարել են Վարդան եպիսկոպոսը և Տեր Խոսրով քահանան, որպեսզի թեմը գրանցեն ոչ թե օրինական Լատվիայում՝ Ռիգա քաղաքում գտնվող առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու իրական տիրույթում, ինչպես նշված է եղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի 2020 թվականի կոնդակում:

2. 2020-ից մինչև 2022 թվականի հոկտեմբերի հինգը, երեք տարի Բալթյան երկրներում գոյություն չի ունեցել, չի գրանցվել թեմ, թեմական խորհուրդ: Վարդան եպիսկոպոսը միանձնյա իր քայքայիչ գործունեությունն է իրագործել համայքներում: Տեր Խոսրովի օգնությամբ ստեղծել են անօրինական երիտասարդական կազմակերպություններ, որոնք քաղաքականացված են՝ ներծծված ՀՀ իշխանությունների նիկոլիզմի թույնով: Սրանց նպատակն է համայնքների ծխական խորհուրդները լցնել անհավատ ու աղանդավորական երիտասարդական խմբերով:

Թեմի նախկին առաջնորդը խախտելով ու անտեսելով համայնքների կանոնադրությունները, հալածելով համայնքների հիմնադիրներին ու եկեղեցու նվիրյալներին՝ չի կազմակերպել երեք երկրների թեմական ժողով, որպեսզի ընտրվեն թեմական կառույցը և խորհուրդը, այլ ինքն է նշանակել խորհուրդի անդամներին՝ իր իսկ կողմից պատրաստված աղանդավորական խմբի երիտասարդներից, որոնց մեծ մասն անգամ քաղաքացիություն չունեն մեր երկրներում: Առ այսօր հավատացյալ մեր զավակները տեղյակ չեն, թե ովքեր են թեմի խորհրդի անդամները:

Մեր ձեռքով ու քրտնաջան աշխատանքով կառուցված եկեղեցիներն այսօր բռնազավթված են Հայ Առաքելական Եկեղեցին ժխտող ամբոխով, որի հետևանքով մեր հավատքի նվիրյալ զավակները չեն կարողանում մտնել եկեղեցի: Այս բոլոր բացասական երևույթներն առկա են մեր Եկեղեցու սրբապղծման, բարոյական ու ֆիզիկական քանդմանը դեպի բողոքական եկեղեցի գնալու ճանապարհին: Տեղեկանալով այս խնդիրներին՝ Վազգեն արքեպիսկոպոսն ավելի խորամանկ մեթոդներով շարունակում է գործել նույն քաղաքականությամբ և աշխատանքներ է տանում մեր թեմն անջատել Սուրբ Էջմիածնից՝ դարձնելու այն բողոքական եկեղեցի «Եվրոպական քաղաքակրթությամբ»:

Նրան խոնարհ ձևով ծառայում է Տեր Խոսրով քահանան: Մեր կարծիքը և բողոքը հաշվի չառնելով՝ Վազգեն արքեպիսկոպոսը հայտարարեց, որ իրենք արդեն այդ գործը սկսել են ու մեզ կտեղեկացնեն ավելի ուշ։ Մենք շատ մտահոգված ենք ու համարում ենք վտանգավոր, քանի որ Վազգեն արքեպիսկոպոսը ծրագրել է մեր երկրներում ոչ միայն հոգեպես խարխլել Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքն ու կանոնակարգը, այլև ֆիզիկապես քանդել եկեղեցիները որպես հայկական ճարտարապետության ու մշակութային կոթողներ։

Որպեսզի կասեցնենք այս ապազգային ու Մայր Աթոռի դեմ կատարած գործողությունները, առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել, պահանջել վերակագնելու այն նյութական վնասները, որոնք հասցրել են մեր հավատացյալ ժողովրդին ու համայնքներին։ Հուսով ենք, որ մեր բողոքը և պահանջը Վեհափառ Հայրապետի կողմից կստանա արդարացի լուծում ու ապագայում մենք կունենանք արժանի հոգևոր ծառայողներ մեր համայնքներում, կլուծվեն բոլոր խնդիրները, որոնք առկա են այսօր։
Նամակին կից ուղարկում ենք փաստերը հաստատող լուսանկարներ։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն:
«Հավատք» հայկական միություն փոխնախագահ ժ․ Ռոստոմյան
Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնադիր ու կառուցող Ս․ Տեր-Ավետիսյան
Վիլնյուսի Վարդան Մամիկոնյան եկեղեցու ատենապետ Ս․ Սուքիասյան
Լիտվիայի Սուրբ Վարդան եկեղեցու հիմնադիր բարերար Ս․ Սերգեև»:

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Սյունիքում բեռնատարը մերկասառույցի պատճառով բախվել է ժայռին․ կա վիրավոր Հարավային Կորեայում պահանջում են նախկին նախագահին դատապարտել 10 տարվա ազատազրկման Նոր ձերբակալություններ կլինե՞ն․ դատախազությունը փաստացի հաստատում է՝ Մուշեղ Սրբազանի անունը շոշափող քրեական վարույթ կա Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Գերմանիա մեկնելուց Վերին Լարսը փակ է Գաղտնի հավելված, տոնական առիթ և միլիոններ․ ինչպես է ԱԺ-ում պարգևատրումը դառնում կոռուպցիա. Anticor Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է «Ովքեր ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք». քաղաքագետ Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին Միքայել Սրբազանը հետվիրահատական շրջանում խնամող կունենա Գառնիում պատրաստվում են կիրակնօրյա պատարագին ՀՀ իշխանությունները փորձում են PR-վել Թրամփի ուղու թեմաների վրա․ Սուրեն Սարգսյան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհերին այս ժամի դրությամբ Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Այս անգամ ինչ է հայտարարել Բաքուն Արարատի մարզի դպրոցներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել 16-ամյա տղաների միջև Ընդգրկվե՞լ է Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է․ որն է պատճառը Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա Աղվան Վարդանյանի և ընտանիքի անդամների գույքն ուսումնասիրվել է դատախազությունում Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Սկսվել են առատ տեղումներ ձյան տեսքով, գրանցվել է ցրտահարություն 5 երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am