Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Մարգարյանն ու Գագիկ Գրիգորյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է որ կողաշրջման հետևանքով խոճկորները չեն սատկել։ Մի քանիսը դիմել էին «փախուստի», բարեբախտաբար քաղաքացիները վարորդի հետ կարողացել են բոլոր խոճկորների հայտնաբերել։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Հարավային Կորեայում պահանջում են նախկին նախագահին դատապարտել 10 տարվա ազատազրկման Նոր ձերբակալություններ կլինե՞ն․ դատախազությունը փաստացի հաստատում է՝ Մուշեղ Սրբազանի անունը շոշափող քրեական վարույթ կա Ռուսաստանն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Գերմանիա մեկնելուց Վերին Լարսը փակ է Գաղտնի հավելված, տոնական առիթ և միլիոններ․ ինչպես է ԱԺ-ում պարգևատրումը դառնում կոռուպցիա. Anticor Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է «Ովքեր ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք». քաղաքագետ Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին Միքայել Սրբազանը հետվիրահատական շրջանում խնամող կունենա Գառնիում պատրաստվում են կիրակնօրյա պատարագին ՀՀ իշխանությունները փորձում են PR-վել Թրամփի ուղու թեմաների վրա․ Սուրեն Սարգսյան Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհերին այս ժամի դրությամբ Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Այս անգամ ինչ է հայտարարել Բաքուն Արարատի մարզի դպրոցներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել 16-ամյա տղաների միջև Ընդգրկվե՞լ է Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է․ որն է պատճառը Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա Աղվան Վարդանյանի և ընտանիքի անդամների գույքն ուսումնասիրվել է դատախազությունում Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Սկսվել են առատ տեղումներ ձյան տեսքով, գրանցվել է ցրտահարություն 5 երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է «Սամվել Բաբայան, դու ծիծաղելի ոչնչություն ես, ում․․․»․ գնդապետ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am