Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻԲՊ) Լիբանանում հարվածել է վարժական և որակավորման համալիրի, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի կողմից վարժանքներ և մարզումներ անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԻԲՊ-ն նշել է իր Telegram ալիքում։«Համալիրում անցկացված վարժանքները խախտում են Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերը», – նշված է հաղորդագրության մեջ։

Գրառման մեջ նաև նշվում է, որ հարվածներ են հասցվել, այդ թվում, մի շարք զենքի պահեստների և ահաբեկչական ենթակառուցվածքների, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործել է Իսրայելի Պետության դեմ հարձակումներ իրականացնելու համար։

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ իսրայելական ուժերը Լիբանանում մի շարք տարածքներ են թիրախավորել, այդ թվում՝ ալ-Ադասիա բնակավայրը, Քֆար Մալքի հովիտը, Հերմելի բարձրավանդակը, աթ-Թուֆֆահի շրջանը և այլն։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 5100-ը։

Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 300, վիրավորվել՝ գրեթե 600 Լիբանանի քաղաքացի։Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Ընդգրկվե՞լ է Հանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում Կյանքը 0:5-ից հետո․ Մխիթարյանը բացահայտում է Ինտերի ներսում տեղի ունեցածը Ռուբեն Վարդանյանի գործով դատական նիստը Բաքվում հետաձգվել է․ որն է պատճառը Թուրքիայի խորհրդարանում ուշադրություն է հրավիրվել հայկական եկեղեցու անմխիթար վիճակի վրա Աղվան Վարդանյանի և ընտանիքի անդամների գույքն ուսումնասիրվել է դատախազությունում Գյումրիում տղամարդուն կյանքից զրկած կասկածյալը կալանավորվեց Սկսվել են առատ տեղումներ ձյան տեսքով, գրանցվել է ցրտահարություն 5 երկրից Հայաստան ուղևորված ինքնաթիռները «Զվարթնոց» կժամանեն ուշացումով Վայոց ձորում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է «Սամվել Բաբայան, դու ծիծաղելի ոչնչություն ես, ում․․․»․ գնդապետ Հովհաննիսյան (video) Պարեկները ծեծել են քաղաքացուն․ փաստաբանը ձայնագրություն միացրեց (video) «Նիկոլը թշնամու գործակալ է»․ հարցում (video) Արցախի ղեկավարությունը հենց այդ պահին շանս է ունեցել դուրս գալու, բայց․․․ Դավիթ Ջամալյան (video) Նիկոլ Փաշինյանը եղել է մեր հանրահավաքների դիջեյը․ Լևոն Զուրաբյան (video) «Բաբայան Սամվե՛լ, Ռուբեն Վարդանյանը թուրքի մոտից էլ քո պատասխանը տվել է»․ արցախցի (video) Երևան-Կենտրոն ՔԿՀ պետը խախտում է Միքայել արքեպիսկոպոսի իրավունքները. պաշտպանների թիմ Le Monde: Алжир ставит Францию на место «Столица Бельгии больше не является бельгийской…» Le Monde: Полный план США из 20 пунктов, представленный Владимиром Зеленским. 1 Le Monde: Полный план США из 20 пунктов, представленный Владимиром Зеленским․ 2 Դու՛ վերջացի, գնա՛, մարդիկ հանգստանան․ Շիրակցիներ (video) Վերին Լարսում սահմանափակվել է բեռնատարների որոշ տեսակների երթևեկությունը «Արա՛, դու չմոռանաս անցյալդ ու չփորձվես խոսել»․ արցախցու կոպիտ խոսքը՝ Արամ Զավենիչին (video) Իսրայելի բանակը հարվածել է «Հեզբոլլահ»-ի «Ռադվան» հատուկ նշանակության ուժերի վարժական կենտրոնին Հարյուրից ավելի չվերթ է հետաձգվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am