Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները»

Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են, այսպես կոչված, «Հաղթանակի զբոսայգու» բացմանը:

 Բաքուն ամենաբարձր՝ նախագահի մակարդակով շարունակում է հակահայկական քաղաքականությունը սեփական հանրության շրջանում։ Արցախի հայկական դիմագիծն ու հետքերը վերացնելու գործընթացը մեկ անգամ ևս փաստում է «Հաղթանակի զբոսայգին»։

Բաքվի՝ այս ռազմատենչ միջոցառումները՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռազմական հզորության շեշտադրմամբ, հակահայկական քարոզչությամբ, նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությամբ, 5 միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող ռազմական ծախսերի ավելացմամբ, իրականում խոսում են ոչ թե «խաղաղության օրակարգին» պատրաստ լինելու, այլ` ուղիղ հակառակը՝ ուղղված են հակահայկական տրամադրությունների սրացմանը։

 Ադրբեջանը 44 թիվը դարձրել է «ազգային հպարտության խորհրդանիշ» ու շարունակում է արտաքին լսարանին ներկայանալ կեղծ «խաղաղության օրակարգ»-ով՝ պատերազմի յուրաքանչյուր օրը համարելով «փառավոր պատմություն»։

 Ի՞նչ է իրենից ներկայացնում Ստեփանակերտում «հիմնած» այդ զբոսայգին․ 44 մետր բարձրություն ունեցող Հաղթական կամար՝ Արցախյան 44-օրյա պատերազմի օրերի քանակով, 10 հարկից և հարթակից բաղկացած կառույց՝ «Հաղթանակի օրվա» խորհրդանիշ՝ հավերժության նշանով։ Իններորդ հարկում «Հաղթանակի պատկերասրահ»-ն է, իսկ տախտակների վրա՝ 2023 թվականին իրականացրած ռազմական գործողությունների, սակայն աշխարհին «հակաահաբեկչական գործողություն» ներկայացրած արդյունքների վերաբերյալ» գրություններն են։


Այգու մուտքից դեպի Հաղթանակի կամար ձգվող 44 աստիճանները, կենտրոնական հատվածում տեղադրված հուշատախտակների գրություններն իբրև թե «պատմում են» 2020 թվականի պատերազմի ընթացքի մասին։

Ստեփանակերտն ընտրելով որպես հիմնական թիրախ՝ այստեղ Բաքուն ակտիվորեն, ապօրինի կերպով յուրացնում է հայ բնակչության գույքն ու բնակարանները, իրականացնում է քաղաքի ադրբեջանականացում, փորձում ազատվել ոչ միայն հայկական հուշարձաններից ու կոթողներից, այլև՝ Արցախի պետականության խորհրդանիշներից՝ ցուցադրաբար ավերելով դրանք:

 Ադրբեջանի կողմից որդեգրած գործընթացն Արցախում միտված է հայկական հետքն ու ժառանգությունը «մաքրելուն» ու «ադրբեջանական» ներկայացնելուն։ Փաստ է, որ Բաքվի՝ հայատյաց ու հայկականի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքն իրականացվում է պետական բարձր մակարդակով ու ալիևյան բռնատիրական ռեժիմի վերահսկողությամբ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

դիտվել է 215 անգամ
Լրահոս
Այս ճանապարհը Հայաստանը կհանի Փաշինյանի փակուղուց. ինչ է առաջարկում Լևոն Զուրաբյանը (video) «Ես կտանեմ քեզ ծարավ ծովը՝ հետ կբերեմ Փաշինյա՛ն»․ թոշակառու (video) Պատմաբան ու զինվորական Հովհաննիսյանը փաստերով «մերկացնում է Փաշինյանի երեկվա կեղծ խոսքը» (video) Հերոսի հայր Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց (video) Ռուսները վերադառնալու են ու Հայաստանը մի անելիք ունի, եթե չի ուզում «տապալվել». Ջամալյան (video) Աշոտ Երկաթի դեմ գնացել են կտրուկ քայլերի․ ի՞նչ է նա ասել՝ բանտվելուց առաջ․ գնդապետ (video) Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները Զելենսկին մոտ ապագայում կհանդիպի Թրամփի հետ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները» #ՈՒՂԻՂ․Պուտինի զգուշացումը․«այսպես երկար չե՛ս շարունակելու»․ ի՞նչ է եղել փակ դռների հետևում․Ջամալյան (video) Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե» Վառելիքի գողություն՝ ՊՆ-ում. հայտնի է գործող անձանց շրջանակն ու սխեման Իսրայելն Ադրբեջանի միջոցով ուղիղ ռազմական ազդանշան է հղում Իրանին. Sepah Pasdaran Թուրքիա-Իսրայել ռազմական առճակատումը մոտ է. իսրայելցի մասնագետ Նեսոները… . Երբ քաղաքական միտքը փոխարինվում է հիշողության աղմուկով, նշանակում է՝ ասելիք չկա ապագայի մասին. Դավիթ Անանյան ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ձյուն, բուք, քամու ուժգնացում կլինի «Մենք էլ ասելիք ունենք Սամվել Կարապետյանի հարցով»․ Զախարովայի կտրուկ արձագանքը (video) Այս երկու լուրերը լսող մարդն ի՞նչ պետք է մտածի` որ գործ ունենք սինխրոն գործող երկու հակահայ իշխանությունների հետ Սարուխանում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով, ինչն ամոթալի է. Իրանագետ ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am