Նեսոները… . Երբ քաղաքական միտքը փոխարինվում է հիշողության աղմուկով, նշանակում է՝ ասելիք չկա ապագայի մասին. Դավիթ Անանյան
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հովհաննես Թումանյանը Նեսոյին պատահական չէր անվանել «ընկեր»։ Նեսոները սովորաբար մենակ չեն լինում, նրանք հայտնվում են զույգով՝ մեկը կտրուկ, մյուսը՝ ավելի մեղմ, բայց նույն հիշողությամբ զինված։
Նեսոն հիշում է ամեն ինչ՝ ով որտեղ էր, ով ինչ պաշտոն ուներ։ Բայց երբ խոսքը հասնում է քաղաքական արդյունքներին, Նեսոն լռում է։ Անցյալը նրա համար գործիք է՝ ոչ թե հասկանալու, այլ փակելու ներկայի հարցերը։Նա չի հարցնում՝ ինչո՞ւ տարիներով նույն սցենարները չեն աշխատում, ինչո՞ւ պայքարի մասին խոսքը չի վերածվում հաղթանակի։ Այդ հարցերը անհարմար են, քանի որ վերաբերում են ապագային, ոչ թե կենսագրությանը։ Եվ երբ այդ հարցերը հնչում են, մի Նեսոն շտապում է ասել՝ «դու ով էիր», իսկ մյուսը՝ նույնը կրկնում է ավելի անհասկանալի, բայց թվացյալ քաղաքավարի ձևով։
Թումանյանի զգուշացումը պարզ է․ երբ քաղաքական միտքը փոխարինվում է հիշողության աղմուկով, դա նշանակում է, որ ասելիք չկա ապագայի մասին»։
