Սարուխանում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է ոչ սթափ (խմած)
