Կարևոր է համախմբել մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Ծառուկյան

Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծն այս տարի սկսեց իր ոգևորիչ ճամփորդությունը մեր երկրի քաղաքներով ու գյուղերով, սփյուռքի համայնքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ ընդունեցին, որ այն իրենց համար է, իրենց մասին և, որ դրա հիմնական արժեքը հենց իրենց անմիջական մասնակցությունն է։


Ստացվել են հազարավոր հետաքրքիր առաջարկներ՝ Հայաստանի բոլոր քաղաքներից ու գյուղերից, բոլոր ոլորտներից, սոցիալական շերտերից։ Այդ առաջարկները կարող ենք ամբողջացնել հետևյալ առանցքային կետերով.

Ներքին համերաշխություն
Իրական խաղաղություն
Խեղճության մերժում
Նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր օդ
Վերկուսակցական թիմ, ընդունակների իշխանություն
Արդար բարքեր, արդար պետություն
Տնտեսական խոշոր, հուսալի նախագծեր
Պաշտպանված բիզնես
Գյուղի վստահ զարգացում
Առողջ սերունդ
Համատեղ՝ անզիջում պայքար չարիքի՝ թմրամոլության դեմ

Նոր տարվա առաջին իսկ օրերից սկսվելու է նոր առաջարկների մշակումն ու հրապարակումը. առաջարկներ, որոնց իրականացումն էապես փոխելու է մեր երկրի մթնոլորտը և մեր քաղաքացիների բարեկեցության որակը։


Սիրելի´ հայրենակիցներ, Մենք դժվար տարի ունեցանք։

Այս տարի ևս բոլորիս մտքերում գերության մեջ գտնվող մեր արժանապատիվ հայրենակիցներն էին, որոնք, ցավոք, դեռևս չեն վերադարձել տուն։ Մենք ամեն վայրկյան պարտավոր ենք հիշել նրանց մասին, որպեսզի նրանց ազատությունն իրականություն դառնա։

Այս տարի ևս մեկ դժվար տարի էր Արցախի մեր հայրենակիցների համար, և մենք ամեն կերպ փորձել ենք աջակցել նրանց խնդիրների լուծմանը։ Աջակցությունն անպայման շարունակվելու է գալիք տարի։


Վստահ եմ, որ իր ավանդույթների ամրության և իր վեհության շնորհիվ մեր եկեղեցին կհաղթահարի դժվար փուլը և կշարունակի լինել աշխարհասփյուռ հայությանը միավորող կարևորագույն կենտրոն։


Ես ուզում եմ, որպես հաջորդ տարվա համար մեծագույն ցանկություն, մեզ մաղթել ներքին խաղաղություն և հանրային համերաշխություն։ Մեր հայրենիքը հարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար։


Հավատով մեր ապագայի հանդեպ, վստահությամբ մեր երկրի անվտանգության հեռանկարի հանդեպ, հույսով` մեր միասնականության ու համերաշխության հանդեպ, և երազանքով՝ ամուր ու բարգավաճ պետության։

Շնորհավո´ր հույսի տարի 2026»։

 

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Աշոտ Երկաթի դեմ գնացել են կտրուկ քայլերի․ ի՞նչ է նա ասել՝ բանտվելուց առաջ․ գնդապետ (video) Գյումրի-Կամո ավտոճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն 4 անչափահաս մուտք են գործել Արտաշատի մանկապարտեզ, վնասել գույքն ու խաղալիքները Զելենսկին մոտ ապագայում կհանդիպի Թրամփի հետ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Ադրբեջանի հայատյացության «44 աստիճանները» #ՈՒՂԻՂ․Պուտինի զգուշացումը․«այսպես երկար չե՛ս շարունակելու»․ ի՞նչ է եղել փակ դռների հետևում․Ջամալյան (video) Ի՞նչ եք այսքան փնտրում Երևանի փողոցներում. Գեղամ Նազարյանը խցանումների համար մեղադրում է մարզերի բնակիչներին Եվրոպական տարբեր կառույցներ անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները. «ՀայաՔվե» Վառելիքի գողություն՝ ՊՆ-ում. հայտնի է գործող անձանց շրջանակն ու սխեման Իսրայելն Ադրբեջանի միջոցով ուղիղ ռազմական ազդանշան է հղում Իրանին. Sepah Pasdaran Թուրքիա-Իսրայել ռազմական առճակատումը մոտ է. իսրայելցի մասնագետ Նեսոները… . Երբ քաղաքական միտքը փոխարինվում է հիշողության աղմուկով, նշանակում է՝ ասելիք չկա ապագայի մասին. Դավիթ Անանյան ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ձյուն, բուք, քամու ուժգնացում կլինի «Մենք էլ ասելիք ունենք Սամվել Կարապետյանի հարցով»․ Զախարովայի կտրուկ արձագանքը (video) Այս երկու լուրերը լսող մարդն ի՞նչ պետք է մտածի` որ գործ ունենք սինխրոն գործող երկու հակահայ իշխանությունների հետ Սարուխանում 31-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին Բաքվի բարբարոսական վարչախմբի բենզինը Հայաստանում վաճառվում է բավականին արագ տեմպերով, ինչն ամոթալի է. Իրանագետ ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ Ամուսինները բռնություն գործադրելով կատարել են խոշոր չափերով հափշտակություն. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Կարևոր է համախմբել մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Ծառուկյան «5-րդ ալիքը» պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար. Հարություն Հարությունյան «Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞ Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում Սուրբ Ծննդին ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ-ի ավելի քան 100 անդամների «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու՝ գլոբալիստների լոբբինգը սկսել է դեռ 2018 թվականի դեկտեմբերին. Ռուբեն Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am