Ինչ է գրված Քըրքորյանի կտակում

«168 ժամ» թերթը գրում է. «Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի Է ինձ համար։ Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի։ Կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ «Հայաստան», ոչ «տվեք» կամ «մի տվեք» արտահայտությունը… լրիվ կեղծիք Է։ Քըրքորյանն իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն, և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը»,– մեր թղթակցին ասել Է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆոռնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասանյանը՝ մեկնաբանելով ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ պտտվող տարբեր ասեկոսեները, մասնավորապես այն տեղեկությունները, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք Է որևէ առնչություն չունենան։ Ըստ նրա Քըրք Քըրքորյանն իր ամբողջ հարստությունը կտակել Է բարեգործությանը առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպությունների. «Կտակին պատասխանատու կա, ով մոտ 50 տարի նրա հետ աշխատել Է և շատ լավ Է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները, և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ Է նվիրաբերել թե հայկական և թե օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն Է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի։ Հայկականի մեջ, անշուշտ, մտնում Է նաև Հայաստանը։ Դեռ շատ հարցեր կան, որ պետք Է լուծվեն, իր մասնաբաժինը MGM–ում պետք Է վաճառվի և փողի վերածվի, այդ ամենը մոտ 1 տարի կշարունակվի, հետո կորոշվի, թե որ ծրագրին որքան գումար տան»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am