ԱՄՆ զինուժը հարվածել է Նիգերիայում ԻՊ խմբավորմանը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան զինուժն իր հրամանով հարվածներ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմտյան մասում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Թրամփը ջիհադիստներին անվանել է «ահաբեկչական ստորին խավ» և նշել, որ նրանք «հարձակվում և դարեր շարունակ դաժանորեն սպանում էին հիմնականում անմեղ քրիստոնյաների»։
«Ես նախկինում զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ: Պատերազմի նախարարությունը հասցրել է բազմաթիվ կատարյալ հարվածներ՝ այնպես, ինչպես կարող են միայն Միացյալ Նահանգները»-գրել է ԱՄՆ նախագահը:
«Թող Աստված օրհնի մեր զինվորներին և բոլորին ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ներառյալ մահացած ահաբեկիչներին, որոնց թիվը շատ ավելի կմեծանա, եթե չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները», – եզրափակել է Թրամփը:
