Հանրապետական կուսակցությունում կա 1 լիդեր. եւ Կարեն Կարապետյանի, եւ Տարոն Մարգարյանի, եւ Վիգեն Սարգսյանի համար մեր լիդերը Սերժ Սարգսյանն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչն է խանգարում Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ինքն է լինելու վարչապետի թեկնածուն:
«2018-ը կգա, բարին հետը: ՀՀ նախագահը «Արմենիա» ՀԸ տված իր հարցազրույցում բոլոր հարցերին ուղիղ պատասխան է տվել, նա շատ ծավալուն խոսել է բոլոր մարտահրավերների մասին, ի՞նչ է լինելու՝ ՀՀԿ-ն Դաշնակցության հետ կառավարելու է մինչև 2022 թվականը», - ասաց Է. Շարմազանովը:
Նա նշեց, որ կուսակցությունում դեռ չեն քննարկել վարչապետի թեկնածուի հարցը:
Հարցին՝ ինքն ուզո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ՀՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց, որ ուզելը քաղաքական կատեգորիա չէ, սակայն ընդգծեց. «ՀՀ գործող քաղաքական գործիչներըից ես չեմ ճանաչում 2-րդ գործիչ, ոը կարողանա ավելի արդյունավետ իրականացնել արտաքին ու անվտանգային մարտահրավերների դիմակայումն ու արդյունավետ լուծումներ տալը, քան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»:
Համաձայն է արդյոք ՀՀԿ խոսնակը, որ անփոխարինելի մարդիկ չկան, նա արձագանքեց. «Եթե մարդիկ գտնում են, որ անփոխարինելի մարդիկ չկան, ես այդ կարծիքին չեմ, ինձ համար Վահան Հովհաննիսյան քաղաքական գործիչն անփոխարինելի է»:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ի յուրաքանչյուր անդամի համար պատիվ է լինել մի կուսակցության ներկայացուցիչ, որի հրամանատարն է Սերժ Սարգսյանը:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը