Ծնողներին նախ փորձել էր հրկիզել, չէր կարողացել, իսկ տարիներ անց հաջողվեց նրանց զրկել կյանքից՝ դանակահարելով. 37-ամյա գյումրեցին կալանավորվել է

Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿ-ից։

Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ 37-ամյա տղամարդը դանակահարել է 64-ամյա հորը և 63-ամյա մորը, ինչի հետևանքով նրանք մահացել են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով: 37-ամյա տղամարդը ձերբակալվել էր։ Հետագայում, սակայն, ինչպես պարզվել է՝ տղամարդը տարիներ առաջ արդեն փորձել էր սպանել ծնողներին՝ նրանց վրա դյուրավառ հեղուկ լցնելով և դանակի հարվածներ հասցնելով: Հանցագործությունն ավարտին հասցնել չէր հաջողվել, քանի որ ընտանիքի անդամները միջամտել էին։ Քրեական գործով տղամարդը կալանավորվել էր, սակայն հետագայում անմեղսունակ ճանաչվել և տեղափոխվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա» ՓԲԸ՝ հարկադիր բուժման: Հոգեբուժական կենտրոնից տղամարդը դուրս էր գրվել վերջերս և կարճ ժամանակ ազատության մեջ մնալուց հետո սպանել ծնողներին։ Այժմ տղամարդը հոգեբուժական կենտրոնում չէ։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հադվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից սպանությունը) (2 դրվագ) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը): Վերջինս կալանավորվել է:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները չեն ընդունել մեղադրանքները Փաշինյանը՝ Էրդողանի վերջին մտքերի մասին Քրիստոնյա առաջնորդների մի խումբ Հռոմի պապին կոչ է արել օգնելու Ադրբեջանի հայ բանտարկյալների ազատ արձակմանը Մարդիկ 2 տարբեր լուր դրեցին կողք կողքի ու սարսռացին 1.8 միլիարդով մետրոյի Աջափնյակ կայարանի միայն նախագիծն է կազմվել․ ահազանգում է մասնագետը. Hetq Հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ․ Հայոց Հայրապետը՝ սարկավագներին Նիկոլ Փաշինյանի փամփուշտները․ Անդրանիկ Թևանյան Ծնողներին նախ փորձել էր հրկիզել, չէր կարողացել, իսկ տարիներ անց հաջողվեց նրանց զրկել կյանքից՝ դանակահարելով. 37-ամյա գյումրեցին կալանավորվել է Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում ՌԴ գործակալներ. Զախարովա Դուք երկաթգիծ վերականգնող չեք․ Ոսկան Սարգսյան ԱԺ-ում այս ամիս 3 անգամ պարգևավճարներ են ստացել Դատախազը հաստատել է Դիանա Գասպարյանի քրեական վարույթի նյութերը. նախկին քաղաքապետը այն որակում է կրկես Մահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում« ֆիլմի հերոսուհին Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Դուրովն ընդդեմ Մակրոնի Իր կամքով ու քմահաճույքով գործեր հարուցող իրավապահներին Նիկոլ Փաշինյանը շատ վատ «ծառայություն» մատուցեց Մի շարք շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Խոշոր հրդեհ է բռնկվել Նուբարաշենում․ վիրավորներ կան Հռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջև Կարմիր խաչի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով Թուրքիան և Ադրբեջանը միմյանց կօգնեն ռազմական իրավիճակներում Արսեն Ղուկասյանը կազատվի տնային կալանքից․ փաստաբան Սիրիայի բնակչության 2/3-ը հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ Իբր զինված սադրանք պլանավորելու համար Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am