ԱԺ-ում այս ամիս 3 անգամ պարգևավճարներ են ստացել
Ազգային ժողովում այս ամիս արդեն 3 անգամ պարգևավճար են ստացել, ինչպես պատգամավորները, այնպես էլ ԱԺ աշխատակազմն ու պետական ծառայողները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու վերաբերյալ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի:
ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:
Նշենք, որ Ալեն Սիմոնյանն այս ամսվա դեկտեմբերի 11-ին և 12-ին կրկին կարգադրություն էր ստորագրել՝ պարգևատրելու վերաբերյալ, ստացվում է, որ խորհրդարանում այս ամիս 3 անգամ արդեն պարգևավճարներ են ստացել, դրանցից մեկը ստացել են Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ։
168.am
