Ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ մանրամասներ

Կառավարության այս տարվա վերջին նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս կիրակի ևս կմասնակցի պատարագի։ Կառավարության ղեկավարը պլանավորել է այս անգամ գնալ Կոտայքի մարզ՝ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

24News-ը փորձեց կապ հաստատել եկեղեցու քահանա Տեր Սմբատ Աբրահամյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգերին։

Կապ հաստատեցինք նաև թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ, վերջինս լսելով, որ լրատվամիջոցի ներկայացուցիչ ենք, ասաց․

«Որևէ բան ինձ մի հարցրեք, Աստված պահապան»,- ինչից հետո միանգամից անջատեց հեռախոսազանգը։

Նշենք, որ Առաքել սրբազանն այն եպիսկոպոսներից է, որն անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը և պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Նախորդ հինգշաբթի օրը Մայր Աթոռում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ նա ևս ներկա էր արշավին։

Նշենք նաև, որ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը չնայած միացել է Վեհափառին հեռացնելու իշխանությունների օրակարգին, բայց իր թեմում մատուցվող պատարագների ժամանակ, ինչպես Կեչառիսի վանական համալիրի հոգևոր հովիվն էր որոշ ժամանակ առաջ 24News-ին ասել․ «հենց թեմի առաջնորդն է հանձնարարել, որ հնչեցնեն Վեհափառի անունը պատարագի ընթացքում»։

24News-ը կապ հաստատեց նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ․ վերջինս նշեց, որ մասնակցելու է պատարագին․

«Բնականաբար, մասնակցելու եմ, ասեմ ավելին՝ ես 2 տարի է՝ Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավորն եմ»։

Սահակյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինչպե՞ս է վերաբերվում նախորդ հինգշաբթի օրը Մայր Աթոռում տեղի ունեցած իրադարձություններին, երբ իրենց կողմնակիցները տասը եպիսկոպոսների կոչով գնացել էին Մայր Տաճար՝ հայհոյել էին, բարձրացել խաչքարերի ու գերեզմանաքարերի վրա․

«Ես, ճիշտն ասած, այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, բայց էն, ինչը դուք ասում եք, եթե եղել է՝ դատապարտելի է»,- ասաց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը։

Մերի Մանուկյան

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Ի՞նչ ապօրինի գործարքներ․ ասեմ՝ ինչ է եղել․ Վարդան Ղուկասյանի պաշտպան (video) Ձմեռ պապը Նիկողայոս հայրապետն է. Վարդան Ղուկասյանի մաղթանքները (video) «Սամվել Բաբայան, կեղտոտ բերանդ բացելուց առաջ հիշի՛ր Վագիֆ Խաչատրյանին» (video) «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Տոնոյան Ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան․ «Ազատություն» #ՀԻՄԱ․ «Նիկոլին ասել են՝ էդ հարցը չլուծեցիր, գալու ենք հետևիցդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ մանրամասներ Ի՞նչ կասեն գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին (video) Ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են Հրամանատարը վճռական է տրամադրված․ այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը․ պատգամավոր Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան «Վստահ եմ՝ իրենց ծանոթ-բարեկամները ներգրավված են էս խարդախության մեջ»․ խարդախության զոհ (video) Մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի․ խարդախության զոհը՝ դատախազության դիմաց (video) «Նիկո՛լ, դու հո գիտես, որ քեզ տրված նզովքն է հենց քեզ կործանելու»․ Խաչիկ Մանուկյան (video) Բժիշկները հետաձգել են Միքայել Սրբազանի վիրահատությունը «Չհավատա՛ք՝ Նիկոլը մտնի Վեհարան․ իր վախը բռնել են, փախչո՛ղ է»․ մանկավարժ (video) «Նիկո՛լ, տասնամյակներով փողեր ես պլոկել պաշտոնյաներից, քո պահած տունն էդ չէ՞ր»․ մանկավարժ (video) Հերթական թյուրիմացությունն է․ Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է Ի՞նչ է խոստացել Ալիևը Փաշինյանին․ ինչի՞ համար է Նիկոլը շնորհակալ․ բացահայտումներ (video) ՊՆ-ն հաստատում է՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացվել Օրաթերթը դիմում է ՔՊ վերահսկող հանձնաժողովին քննելու պատգամավորների վարքը. Ժողովուրդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am