Ամերիաբանկը միացել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին
Ամերիաբանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականիդրամահավաքին և 5 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքիվերակառուցման ծրագրին։
Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարվածհատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգըև ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։
Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հաշվի առնելով, որ ջրանցքը ներկայումս մինչև 70 տոկոսովվթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանելգյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններտարածաշրջանում։
Հիշեցնենք, որ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականի «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավիշրջանակում։ Ծրագրի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթև Շաքի բնակավայրերում 730 ընտանիք (4,320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու, իսկ շուրջ2,800 հեկտար հողատարածք կապահովվի արդյունավետ ոռոգմամբ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել՝ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար ներդրելով 1500-ից ավելի նախագծերում։ 2024 թվականից սկսածհիմնադրամը իրականացնում է ծրագրային դրամահավաքներ, ինչը թույլ է տալիս ապահովելառավելագույն արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
