Սուրբ Ծննդին Կալիֆոռնիան փոթորիկ է ծածկել. Լոս Անջելեսում տորնադոյի վտանգ կա

Չորեքշաբթի օրը Հարավային Կալիֆոռնիայում հորդառատ անձրևները հանգեցրել են լայնածավալ հանկարծահաս հեղեղումների։ Լոս Անջելեսը հայտնվել է տորնադոյի վտանգի տակ, հայտնում է Reuters-ը։

Հայտնի է, որ իշխանությունները վարորդներին հորդորել են ձեռնպահ մնալ ուղևորություններից, իսկ անտառային հրդեհներից տուժած նախալեռնային լանջերի և կիրճերի ստորին հատվածների բնակիչներին՝ տարհանվել։

Օդերևութաբանների տվյալներով՝ առանձին շրջաններում տեղումների ինտենսիվությունը գերազանցել է ժամում 2,5 սմ-ը։ Հորդառատ անձրևները առաջացել են այսպես կոչված «մթնոլորտային գետի» պատճառով. դա Խաղաղ օվկիանոսից եկող խոնավ օդի հզոր հոսք է, որը ծածկել է Մեծ Լոս Անջելեսի տարածքը։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ Սուրբ ծննդյան նախօրեին սկսված փոթորիկը կտևի մինչև ուրբաթ։ Սա վտանգավոր պայմաններ է ստեղծում ճանապարհներին տոնական ակտիվ ուղևորությունների ժամանակահատվածում։ Գերատեսչությունից զգուշացրել են, որ կյանքին սպառնացող վտանգը կպահպանվի առնվազն մինչև Սուրբ ծնունդ։

Հանկարծահաս հեղեղումների վերաբերյալ նախազգուշացում է հայտարարվել Լոս Անջելեսի շրջանի մեծ մասում մինչև տեղական ժամանակով 18:00-ն։ Վարորդներին կոչ է արվել դուրս չգալ առանց ծայրահեղ անհրաժեշտության և խստորեն հետևել տարհանման հրահանգներին։

Լոս Անջելեսի իշխանությունները հայտնել են, որ տարհանման հրամանները վերաբերել են մոտ 130 տան, որոնք հատկապես խոցելի են համարվում սողանքների և սելավային հոսքերի նկատմամբ։ Խոսքը այն շրջանների մասին է, որտեղ անցյալ տարի անտառային հրդեհները լուրջ վնասներ էին հասցրել, մասնավորապես՝ Փասիֆիք Փալիսեյդսում:

Անձրևներն ուղեկցվել են քամու ուժգին պոռթկումներով, որոնք կարող են տապալել ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը։ Սիերա Նևադայի լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն։ Օդերևութաբան Արիել Քոենի խոսքով՝ չորեքշաբթի առավոտյան որոշ նախալեռնային վայրերում տեղումների քանակը կազմել է 10-ից 20 սմ, արձանագրվել են բազմաթիվ սողանքներ։

Բացի այդ, սինոպտիկները տորնադոյի վերաբերյալ հազվադեպ հանդիպող նախազգուշացում են հրապարակել Լոս Անջելեսի արևելյան-կենտրոնական շրջանի մի հատվածի համար՝ Ալհամբրա քաղաքի մերձակայքում ուժեղ ամպրոպային ակտիվության պատճառով։

դիտվել է 85 անգամ
Լրահոս
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական աջակցություն կտրամադրի «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. Տոնոյան Ի՞նչ կարող է Հայաստանն արտահանել դեպի Ադրբեջան․ «Ազատություն» #ՀԻՄԱ․ «Նիկոլին ասել են՝ էդ հարցը չլուծեցիր, գալու ենք հետևիցդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ մանրամասներ Ի՞նչ կասեն գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին (video) Ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են Հրամանատարը վճռական է տրամադրված․ այսպիսի կամք և ոգի ունեցող մարդուն անհնար է ընկճելը․ պատգամավոր Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան «Վստահ եմ՝ իրենց ծանոթ-բարեկամները ներգրավված են էս խարդախության մեջ»․ խարդախության զոհ (video) Մենք գնալու ենք ծայրահեղ քայլերի․ խարդախության զոհը՝ դատախազության դիմաց (video) «Նիկո՛լ, դու հո գիտես, որ քեզ տրված նզովքն է հենց քեզ կործանելու»․ Խաչիկ Մանուկյան (video) Բժիշկները հետաձգել են Միքայել Սրբազանի վիրահատությունը «Չհավատա՛ք՝ Նիկոլը մտնի Վեհարան․ իր վախը բռնել են, փախչո՛ղ է»․ մանկավարժ (video) «Նիկո՛լ, տասնամյակներով փողեր ես պլոկել պաշտոնյաներից, քո պահած տունն էդ չէ՞ր»․ մանկավարժ (video) Հերթական թյուրիմացությունն է․ Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է Ի՞նչ է խոստացել Ալիևը Փաշինյանին․ ինչի՞ համար է Նիկոլը շնորհակալ․ բացահայտումներ (video) ՊՆ-ն հաստատում է՝ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին բնակարան է հատկացվել Օրաթերթը դիմում է ՔՊ վերահսկող հանձնաժողովին քննելու պատգամավորների վարքը. Ժողովուրդ Ամերիաբանկը միացել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին «Սամվել Բաբայա՛ն, դու մարդ չես լսի՛ր նողկանքս քո հասցեին»․ Նարինե Դիլբարյան (video) Եկեղեցու առաջնորդները Հռոմի պապին կոչ են արել պայքարել Բաքվում պահվող հայ գերիների ազատման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am