Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իզուր չեն ասում, որ իսկությունը կա՛մ տան փոքրից կիմանաս, կա՛մ անսթափ վիճակում գտնվողից: Հասկանալի է՝ այս դեպքում փոխաբերական իմաստով. ՔՊ-ի «տան» փոքր սատելիտներից մեկը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել:

Ահավասիկ, Հ1-ին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է (մեջբերումը բառացի է). «Ես միանշանակ հենց էդ կարծիքին եմ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, և էդ օղակը քանդել է պետք, միանշանակ»:

Նախ՝ որպեսզի քպական «մտքի տիտաններին» ու «կռուտիտի քանքարներին» ձերբազատենք այլևայլ ոլորումներից, դասական տրամաբանության դիրքերից վերլուծենք արված հայտարարությունը, չնայած վերլուծելու բան էլ չկա՝ այնքան որ ակնհայտ է: Ասում է. ՀԱԵ-ն Ռուսաստանի հետ կապող օղակ է: Եվ միանգամից՝ պետք է քանդել այդ օղակը: Նորից գնանք հետ, ո՞րն էր այդ օղակը, ճիշտ է՝ Եկեղեցին: Պարզ, կարճ, կոնկրետ, առանց այլևայլությունների…

Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում՝ Կաթողիկոսը այս, այն, այնինչ սրբազանը՝ մեկ ուրիշ բան, այնինչ քահանան՝ այսպես, այնպես, և այլն: Չէ՛: Շատ ուղիղ, բաց տեքստով ասում է՝ Եկեղեցին պետք է քանդել. «Օղակը (իմա՝ Եկեղեցին) պետք է քանդել»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու: Այսինքն՝ այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր Ազգային եկեղեցին քանդելն է: Ու այն, որ դա կապում են Ռուսաստանի հետ, ավելի ճիշտ՝ Ռուսաստանից կտրվելու հետ, պարզորոշ ցույց է տալիս, թե որտեղից է գալիս Փաշինյանի, ՔՊ-ի ու իր սատելիտների այդ եկեղեցաքանդման հրահանգը, ինչ կազմակերպված ուժեր են գործում այստեղ ու այս հարցում: Ինչպես հետևողականորեն ազգայինի հիմքերը, հայկական ինքնության հիմքերը քանդել են, հիմա էլ շարունակում են քանդել. սա՛ է պետք իրենց:

դիտվել է 160 անգամ
Լրահոս
Արմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա «Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձը Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահարված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. Սուրենյան Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Լևոն Ազիզյան Մովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին ՀՀ դեմ մշակվող զավթողական ծրագրի թեմայով հերթական հավաքն է տեղի ունեցել Ադրբեջանում․ ադրբեջանագետ Ի՞նչ «բացահայտեց» Նաթանյահուն Հայաստանում «Այծի մորուքով» Սերժ Թանկյանը թող խոսի՝ ինչպես է Նիկոլը մեր պետությունը սարքել «փալաս»․ Մարգարյան (video) Թող սրանք լա՛վ իմանան՝ էս ծանր հանցագործությունների տակից դուրս չե՛ն գալու․ Երվանդ Բոզոյան (video) «ՍԴ-ն ծանր քար է լինելու Փաշինյանի վրա»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Ռուբեն Բաբայան սրիկա՛, դու ո՞նց նման բան ասացիր»․ տարեց կին (video) Իսրայելը մահացու վտանգի առաջ է․ Երվանդ Բոզոյան (video) Ինչպե՞ս է Փաշինյանը Ռուսաստանում հարցերի տակից դուրս գալու․․․ (video) ՍԴ որոշումից հետո համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին, որից հետո հաջորդ քայլերը կանենք. Կարապետյան (video) Վիճակը ծանր է լինելու․ Ռուսաստանը վերջին փրկողակն է նետում Փաշինյանին․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ձեր հանձնառության մեջ ամուր մնացեք հավատքով. Գարեգին Բ-ն՝ Գևորգյան ճեմարանի սաներին Հանդիպե՞լ է Սամվել Կարապետյանը Ռոբերտ Քոչարյանին և ի՞նչ գաղտնի պլանի մասին է խոսում (video) Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Նիկո՛լ, այ «շակա՛լ», հիմա էլ պիտի ասե՞ս՝ ռուսներն են քեզ նման բան ասել․․․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է զիջումներ անել Անկարային կործանիչների վաճառքի հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am