Պաշտոնական ապա/տեղեկատվության մասին. Դավիթ Գալստյան

Դավիթ Գալստյանը գրում է.

 Ես բազմիցս օրինակներ կամ փաստեր եմ բերել նրա մասին, որ իշխանությունները (այդ թվում՝ ՊՆ-ն) ապատեղեկատվություն են տարածում, թաքցնում են տեղեկատվությունը, կեղծ տվյալներ են ներկայացնում և այլն։

Դա վերաբերում ա ՀՀ տարածքների օկուպացիայի ծավալներին, առաջխաղացումներին (Ներքին Հանդ, Ջերմուկ / Ալ լճեր…) և այլն, և այլն։

 Ինչքան էլ ես քննադատաբար եմ մոտեցել էս ամենին, փորձել եմ լինել հնարավորինս զուսպ, չեմ բարձրաձայնել շատ բաների մասին, քանի որ նպատակահարմար չեմ գտել հանրայնացնել՝ չվնասելու կամ ՊՆ վարկանիշը էլ ավելի չգցելու համար։

 Վերջերս գրել էի, որ «չեզոք գոտում»՝ Մեծ և Փոքր Ալ լճերիից հարավ, Ջերմուկից հյուսիս Ադրբեջանը նոր դիրքեր ա դրել (ինչը բացահայտ երևում ա արբանյակներից):


Գրել էի նաև այն մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն ի պատասխան ինքն էլ ա մի 2 տեղ առաջ գնացել։

Կարճ ասած՝ հնարավորինս առանց սենսացիա ու հավասարակշռված (երկար ժամանակ ճշտումների վրա ծախսելով):

 Էն ժամանակ ՊՆ արձագանքն էր, որ «փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել» (հետո, երևի կասեն, որ դա «հետխաղացում էր»): Եվ դա անվանեց «տեղեկատվական գրոհ» ՀՀ դեմ։

N.B. Խիստ զարմացած էի էս տիպի արձագանքից, բայց հաջորդ օրը պարզվեց, որ Ն․Փ․-ն պտի հանդես գար «խաղաղության մասին» ուղերձով։

Ու պարզ դարձավ, թե ինչի են ՊՆ-ին հորդորել/ասել/հրահանգել արձագանքել այսքան․․․ ոչ ադեկվատ։

Ես էս ամենին չանդրադարձա, բայց երևի սխալ էր։

* Հիմա էլ ես (ըստ ՊՆ-ի) «հիբրիդային արշավի» մասնակից եմ, որի գրածը հերքվում ա րոպեների (կամ տասնյակ րոպեների) ընթացքում։

Մենք գիտենք ինչքան արագ ա աշխատում ՊՆ-ն տեղեկատվություն տրամադրելուց։

Ենթադրենք, որ իմ նշված տեղեկատվությունը կրակոցների մասին սխալ էր։ Դա հերքելու համար, ՊՆ-ն առնվազն պետք ա մի հատ էլ ստուգեր իրավիճակը իմ նշված հատվածում, որը մոտ 30 կմ սահմանագիծ ա (զանգելու շատ տեղ կար)։

Ստացվում ա, որ ՊՆ-ն/ՊՆ խոսնակը հասցրել ա կապնվի ու տեղեկատվություն հավաքի/վերահաստատի, որ էս հատվածի բոլորի դիրքերի մոտակայքում սենց բան չի էղել ու սաղ ճիշտ ա զեկուցվել․․․

* ՊՆ-ն դեռևս չի հերքել Աննա Հակոբյանի «11 հազար դասալիքի» մասին հայտարարությունը։

ՊՆ-ն չի հերքել Ալեն Սիմոնյանի պնդումը, որ «ՀՀ ԶՈւ-ն վերահսկում ա Ադրբեջանի մոտ 110 (!) ք/կմ տարածք»

ՊՆ-ն չի բացատրել, ոնց 2021-2022 թթ. ադրբեջանական օկուպացիան 127 քռ կմ ամիս/տարիների ընթացքում դարձավ 200+ քռ կմ։

N.B.

Մեկնաբանություններում առաջարկում եմ իրար հետ ստուգենք մի «անշառ» փոքրիկ պաշտոնական տեղեկատվություն, էլի կրակոցների մասին (2025 թ․ օգոստոս):

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Իրանի հոգևոր առաջնորդը այցելել է հայ ընտանիքի, որոնց հայրը զոհվել է հանուն Իրանի Կազանում Վերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո «Բակինսկի դվորիկ» ռեստորանը փակվել է Թուրքիան աշխարհի ամենաչսիրված երկրների ցանկում է 6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի, ձեթի արտահանումը Ցանկանում ենք Ադրբեջանի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել. թուրք նախարարը՝ Թուրքիա-Ադրբեջան ներդրումային համաժողովում Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ Երևանում պարեկի կողմից բռնության է ենթարկվել Ով է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն. «Հրապարակ» Հերթական ավտովթարը՝ Երևանում, վարորդը փախուստի է դիմել «Տավուշ բերդի խոստացված ամրակայումն այդպես էլ չկատարվեց, այն քայքայվում է». ահազանգ Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնը կնշվի Անթիլիասում «ԱԱԾ ագենտի կեղծված փաստաթուղթը․ ու՞ր է մտել Փաշինյանն ու ի՞նչ նպատակով» (video) Թրամփը հաստատել է թմրավաճառների դեմ ցամաքում ևս պայքարելու մտադրությունը Ադրբեջանական նավթամերքը՝ Հայաստանի քաղաքացիներին փոխանցված թմրադեղ․ Ռոբերտ Մարգարյան (video) ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը․ Sputnik Արմենիա Առաջիկա օրերին եղանակը կփոխվի Անկում՝ առանց անկարգելի. մինչև ո՞ր կետը. «Փաստ» Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ» Արդյո՞ք բացահայտվում են խարդախությունները. «Փաստ» Պետությանը պատճառված 1.4 մլրդ դրամը վերականգնվել է Ես ձեզ հիմա պատմեմ ու բացահայտեմ՝ ինչ է կատարվում ԱԱԾ-ի պադվալներում․ Զարուհի Փոստանջյան (video) Դատախազը, դատավորը, քննիչը, պլոմբողը, պահակն ու հավաքարարը (video) Երևանի Նազարբեկյան թաղամասում 3 անչափահաս վիճաբանել են, ապա բռնnւթյшն ենթարկել 16-ամյա տղայի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ինչպե՞ս են գոյացել պատգամավորների ստացած մոտ 3-ական միլիոնները
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am