«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների և հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է: Այս տարի ևս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը ևս իրենցն է:
Կարևոր է նաև, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու և դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի և նման մանր-մունր այլ բաների վրա»,-գրում է Ժամանակ թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը