Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը
Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ զինվորական խմբավորումը խախտել է Գազայում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնագիրը այն բանից հետո, երբ իսրայելական բանակի սպա վիրավորվել է պայթուցիկ սարքի պայթեցման հետևանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունը, միջադեպը տեղի է ունեցել Ռաֆահայի շրջանում։ Իսրայելական կողմը նշել է, որ ակնկալում է՝ պաղեստինյան խմբավորումը լիարժեքորեն կպահպանի հրադադարի պայմանները և զերծ կմնա գործողություններից, որոնք կարող են խաթարել ձեռք բերված պայմանավորվածությունները։
Միևնույն ժամանակ ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը պայթյունին, որի հետևանքով վիրավորվել է իսրայելցի սպան։ Խմբավորման բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Ռաֆահայում տեղի ունեցած պայթյունը պայմանավորված է եղել Իսրայելի կողմից նախկինում տեղադրված ռումբերի պայթյունով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
