Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է․

«Երեկ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ երկաթին 1 տարի 10 ամիս ժամկետով նախատեսված կալանքը կրելու համար տեղափոխեցին բանտ։

Մինասյանի տեսակի ու հեղինակության հետ հաշտ չէին նույնիսկ այն պարագայում, երբ նա Արցախի կորստից հետո, տեղափոխվելով Սիսիանի հեռավոր Լծեն գյուղ, կարելի է ասել, ինքն իրեն բանտարկության էր դատապարտել՝ միայնակ ապրելով Սյունիքի լեռներում ծվարած այդ կտրված, փոքրիկ գյուղում։

Հաշտ չէին, որովհետև որքան էլ որ հրամանատարը «հեռացել էր» մեզանից, նրա ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին։

Հաճախ Սյունիքում լինելուց, երբեմն միայնակ, երբեմն ընկերներով, այցելում էինք հրամանատարին։

Ամեն անգամ բաժանվելուց մի նոր լիցք, գաղափար ու չհանձնվելու, չկոտրվելու՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության առանձնահատուկ մի զգացողությամբ էի վերադառնում։

Շատ էին մեր խոսակցությունները, քննարկումները ու բանավեճերը, երբեմն չէինք էլ նկատում, թե ոնց էին ժամերը անցնում։

Արդեն գիտեինք, որ բանտարկելու են, և օրեր առաջ վերջին անգամ այցելեցի հրամանատարին՝ հրաժեշտ տալու։ Ծանր էր զգացողությունը, մտքերը, երբ գնում ես բանտարկվելուց առաջ հրաժեշտ տալու մարդու, ով իր, իր եղբոր, որդիների, ընկերների կյանքը մշտապես դրած է եղել հայրենիքի փրկության զոհասեղանին, բայց այդ նույն հայրենիքում հալածում ու բանտարկում են նրան մարդիկ, որոնք ծնվել, մեծացել և այսօր այդ պաշտոններն ու լծակները ստացել են հենց հրամանատարի և իր ընկերների սխրանքների ու հաղթանակների շնորհիվ։

Հ.Գ. Հրաժեշտի վերջում պայմանավորվեցինք՝ որտեղ էլ լինենք, քանի դեռ չենք հաղթել, ուրեմն անընդհատ պայքարի մեջ ենք լինելու։

Ուժ և ամրություն չեմ մաղթում, հրամանատա՛ր, որովհետև գիտեմ, թե որքան ուժեղ և վճռական ես, միայն ցանկանում եմ առողջություն, որ քո և մեր բոլորի հավաքայան նպատակների իրականացմանը մասնակից և առաջնորդող լինես»։

դիտվել է 432 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան Ռուբեն Ռուբինյանը ստում է․ նա Թուրքիայում գործունեություն է ծավալել․ Ալեքսանյան Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել Իրանը տեղի չի տա միջուկային օբյեկտները տեսչական ստուգման ենթարկելու ճնշմանը. Էսլամի Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սաֆարյանին 28 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը Թրամփի կյանքում երեկ հիշարժան օր էր. Էդգար Ղազարյան Փաշինյանը փորձում է պահել քաղաքական վերահսկողությունը, Եկեղեցին՝ պատմական ու բարոյական հեղինակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը սարսափելի կլիներ, ԱՄՆ-ն լուծեց հակամարտությունը․ Ռուբիո Ո՞վ է Շիրակի մարզպետի հավանական թեկնածուն Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում հասցրած ավիահարվածների մասին Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս գրվեց հիվանդանոցից Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ Վարդենիսի նախկին քաղաքապետը ՔՊ նախընտրական ցուցակում է ընդգրկվել 808.374 դրամի կոնյակներ՝ պետբյուջեի հաշվին. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Ամանորին. «Փաստինֆո» Ալիևն իր ծննդյան օրը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում. վիրավոր կա Պետության ֆինանսական վիճակը թույլ է տալիս ծածկել պաշտպանության և անվտանգության ծախսերը․ Պուտին Բաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին․ անդառնալի հետևանքի դեպքում կա կոնկրետ պատասխանատու 45-ամյա վարորդը «Mercedes GL»-ով բախվել է մի քանի մեքենայի․ Վարորդներից մեկը ենթարկվել է վրաերթի Քրիստոնեական եկեղեցու թեմի ներկայացուցիչների հակահայկական «արկածներն» Ադրբեջանում Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am