«1,5 մլն դրամը ՌԴ-ից ուղարկել է բարեկամը»․ Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025 թվականի դեկտեմբերի 9-ին քննել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ իրավախախտման մասին վարչական գործը։

Վարչական գործի հիմք է հանդիսացել Armlur.am կայքում 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հրապարակումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պատգամավոր Էմմա Պալյանի կողմից հանձնաժողով ներկայացրած պաշտոնատար անձի 2022-2024 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում հայտարարագրված տվյալների վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակման մեջ արձանագրված առերևույթ անհամապատասխանությունների վերաբերյալ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել է․

Էմմա Պալյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի բաժիններից մեկում հայտարարագրել է 1․500․000 դրամի չափով ստացված եկամուտ, ակայն եկամուտ վճարած կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև նրա հասցեն դաշտում «գծիկ» է դրված, փոխարենը «Նկարագրություն» դաշտում լրացված է «ՌԴ-ից՝ հարազատի կողմից ուղարկված գումար» տեղեկատվությունը։ Պալյանը նշել է, որ գումարը ստացել է բարեկամից։

Նույն հայտարարագրի «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում Էմմա Պալյանը հայտարարագրել է ընդհանուր 25 միլիոն դրամ, որից 4 միլիոն դրամը որպես սպառողական վարկ և 21 միլիոն դրամը հիփոթեքային վարկ։

Վերոնշյալ տվյալները համադրելով Էմմա Պալյանի՝ 2023 թվականի տարեկան հայտարարագրի նույն բաժնում հայտարարագրված տվյալների հետ՝ արձանագրվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 21 միլիոն դրամ, իսկ 2022 թվականի հայտարարագրում՝ 20․643․674 դրամ։

Նույն հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները» բաժնում Էմմա Պալյանն իր ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկատվության հատվածում ներկայացրել է, որ վերջինս չի աշխատում, մինչդեռ ՊԵԿ էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն՝ Ալբերտ Մարտիրոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս աշխատում է «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ում, որպես «Անտառապետ», իսկ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանի՝ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ «Հաշվետու տարվա» եկամուտներ բաժնում առկա են «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ից ստացված աշխատավարձի վերաբերյալ տվյալներ։ Հանձնաժողովը արձանագրել է զանցանքի հատկանիշներ, կազմել է գրություն։ Պատգամավոր Էմմա Պալյանը ծանուցվել է, որպեսզի ներկայանա հանձնաժողով, սակայն նրա բացակայությամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

Էմմա Պալյանն իր ներկայացրած պարզաբանման մեջ նշել է, որ պատրաստ է կատարել լրացումներ և նշել պահանջվող տվյալները։

Հանձնաժողովը որոշել է Ազգային ժողովի պատգամավոր Էմմա Պալյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նախազգուշացում։

Հասմիկ Սարգսյան

24news.am

դիտվել է 268 անգամ
Լրահոս
Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանն առ այս պահն առերես չեն հարցաքննվել Իրանը տեղի չի տա միջուկային օբյեկտները տեսչական ստուգման ենթարկելու ճնշմանը. Էսլամի Գեներալ-լեյտենանտ Կիրիլովի սպանության գործով մեղադրյալ Ռոբերտ Սաֆարյանին 28 տարվա ազատազրկում է սպառնում Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է Գազայում հրադադարի խախտման մեջ. ՀԱՄԱՍ-ը հերքել է իր մասնակցությունը Թրամփի կյանքում երեկ հիշարժան օր էր. Էդգար Ղազարյան Փաշինյանը փորձում է պահել քաղաքական վերահսկողությունը, Եկեղեցին՝ պատմական ու բարոյական հեղինակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը սարսափելի կլիներ, ԱՄՆ-ն լուծեց հակամարտությունը․ Ռուբիո Ո՞վ է Շիրակի մարզպետի հավանական թեկնածուն Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում հասցրած ավիահարվածների մասին Տեր Վրթանես քահանա Բաղալյանը դուրս գրվեց հիվանդանոցից Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ Վարդենիսի նախկին քաղաքապետը ՔՊ նախընտրական ցուցակում է ընդգրկվել 808.374 դրամի կոնյակներ՝ պետբյուջեի հաշվին. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է Ամանորին. «Փաստինֆո» Ալիևն իր ծննդյան օրը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը Ռուբեն Հակոբյանի վճիռը կբողոքարկվի․ նա կմնա ազատության մեջ Աշոտ Մինասյանի ազատությունն անհանգստացնում էր այս իշխանություններին․ Գերասիմ Վարդանյան 24-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում. վիրավոր կա Պետության ֆինանսական վիճակը թույլ է տալիս ծածկել պաշտպանության և անվտանգության ծախսերը․ Պուտին Բաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին․ անդառնալի հետևանքի դեպքում կա կոնկրետ պատասխանատու 45-ամյա վարորդը «Mercedes GL»-ով բախվել է մի քանի մեքենայի․ Վարորդներից մեկը ենթարկվել է վրաերթի Քրիստոնեական եկեղեցու թեմի ներկայացուցիչների հակահայկական «արկածներն» Ադրբեջանում Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Սերգեյ Բագրատյանին հետ են վերադարձրել Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am