Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ. Գ.-ն, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 ՀՀ դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դ. Գ.-ի իմացությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54․200․000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5.509.350 ՀՀ դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թվականի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63.500.000 ՀՀ դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝ համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ, նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը: Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դ. Գ.-ի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Քրիստոնեական եկեղեցու թեմի ներկայացուցիչների հակահայկական «արկածներն» Ադրբեջանում Վանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Սերգեյ Բագրատյանին հետ են վերադարձրել Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից Այսօր պատուհասները փորձում են լռեցնել դիմադրության բոլոր օջախները․ Ջուլֆալակյան «1,5 մլն դրամը ՌԴ-ից ուղարկել է բարեկամը»․ Պալյանը սխալ է լրացրել հայտարարագիրը․ կիրառվել է տույժ «Լֆի՛կ, մեր 7000 տղաների արյունը բենզին ու նավթ չի՛»․ Նարե Սոսե (video) Նիկոլին իր վարկանիշի վերաբերյալ «դաժան» թվեր են հայտնել․ Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ «Երկար չե՛ս շարունակելու»․ Ռուսաստանը կա՛մ կանցնի կոշտ խոսքին, կա՛մ․ Գագիկ Մինասյան (video) Հայաստանով Ռուսաստանի դեմ պատերա՞զմ է սկսվելու․ վտանգավոր ժամանակներ են սպասվում․ Բոզոյան (video) Բաբայան Սամվե՛լ, դու դեռ այս հարցի պատասխանը պիտի տաս (video) Զիբիլ բենզինի մասին․ Մեքենա ունեցողնե՛ր,Նիկոլը բոլորիդ վրա 4000 դոլար ծախս դրեց․ Հովհաննիսյան Աշոտ Երկաթին Նիկոլը մի բանի համար չի ներում․ պատասխա՛ն ես տալու․ Նարե Սոսե (video) Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է «Արամ Սարգսյանին շատ ցավոտ անակնկալ է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Սամվել Բաբայանի իրական կապերն Ադրբեջանի հետ. բացահայտվելու է Արտակարգ և լիազոր դեսպան (video) Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել Էջմիածնում Նիկոլի «ատամները փշրեցին»․ դեկտեմբերի 28-ին բոլո՛րս՝ Մայր Աթոռ․ Նարե Սոսե (video) Բանտարկվելուց առաջ Աշոտ Մինասյանն իր աջակցությունն էր հայտնել ՀԱՍԵ-ին և Գարեգին Բ-ին Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը․ «Հետք» Հայաստանը ազատ չէ, մինչև ազատ չեն գերիներն ու քաղբանտարկյալները (video) Պուտինն առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am