«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնի որոշումն ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մասին բախումներ էր հրահրել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև: Արդյունքում բազմաթիվ պաղեստինցիներ ձերբակալվել են, որոնց թվում է 17 ամյա Ահեդ Թամիմին: Օրերս դատարանը երկարացրեց նրա կալանքի ժամկետը: Թամիմիի փաստաբանները կալանավորումը դիտարկում են որպես վրեժխնդրություն նրանից և նրա ընտանիքից: ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո սկիզբ առած բախումների արդյունքում գրանցվել են տասնյակ զոհեր: «Մենք ենթարկվում ենք բռնաճնշումների օկուպացման արդյունքում: Նրանք փորձում են լռեցնել մեզ՝ թույլ չտալով ծածանել մեր դրոշը: Մենք այստեղ ենք նրանց ասելու համար, որ Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է», – ասում է Բեթղեհեմի պաղեստինցի բնակիչ Աժար Աբու Սրաուրը: Այդ ընթացքում իսրայելցի ազգայնականները բողոքում են ընդդեմ Համաս խմբավորման: Նրանք արգելափակել են ձերբակալված պաղեստինցիների հարազատների ճանապարհը դեպի բանտ: «Մենք ձեզ այստեղից կհեռացնենք: Բռնությունն ու ուժը այսուհետ չեն օգնի: Դուք մեզ չեք վախեցնի»,- ասում է իսրայելցի օրենսդիր, «Լիքուդ» կուսակցության անդամ Օրեն Հազանը: Համասն իր հերթին դատապարտել է Իսրայելի գործողությունները:
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը