Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը

Մոսկվայի և Կիևի միջև խաղաղություն հաստատելուն ուղղված ծրագիրը, որն Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են, պարունակում է 20 կետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը՝ հղում անելով լրագրողների հետ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ արված ելույթին։Ներկայում քննարկվում է խաղաղության ծրագրի նախագիծը՝ քաղաքական փաստաթուղթ Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի միջև։

Զելենսկու խոսքով՝ ծրագրի 20 կետերը պարունակում են հղումներ այլ հնարավոր փաստաթղթերի։Խաղաղության ծրագրից բացի, ներառված են հետևյալ փաստաթղթերը՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ՝ Ուկրաինա, ԱՄՆ և Եվրոպա, երկկողմ փաստաթուղթ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև Ուկրաինայի բարգավաճման ճանապարհային քարտեզ՝ վերականգնման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթուղթ։

Ուկրաինայի խաղաղության ծրագրի 20 կետերում ներառված են հետևյալ դրույթները․

1. Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։

2. Նախատեսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անվերապահ չհարձակման մասին համաձայնագիր։ Շփման գծի երկայնքով կստեղծվի մոնիթորինգի մեխանիզմ։

3. Ուկրաինան կստանա անվտանգության ամուր երաշխիքներ։

4. Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը կկազմի 800 000։

5. ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ: Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, կլինի ռազմական պատասխան և պատժամիջոցների վերականգնում: Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան կամ կրակ բացի Ռուսաստանի տարածքի վրա առանց սադրանքի, անվտանգության երաշխիքները կչեղարկվեն:

6. Ռուսաստանն իր չհարձակման քաղաքականությունը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ կամրագրի բոլոր անհրաժեշտ օրենսդրական ակտերում։

7. Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ որոշակի ժամանակում և կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։

8. Ուկրաինայի համար նախատեսվում է գլոբալ զարգացման ամուր փաթեթ, որը կսահմանվի ներդրումային առանձին համաձայնագրով։

9. Կստեղծվի մի քանի հիմնադրամ՝ վերականգնման խնդիրները լուծելու համար։ Նպատակն է ներգրավել 800 միլիարդ դոլար։

10. Համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարագացնի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը:

11. Ուկրաինայի միջուկային զենքից զերծ կարգավիճակ:

12. Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցի շուրջ փոխզիջում դեռևս չի ձեռք բերվել։ ԱՄՆ-ն առաջարկում է համատեղ կառավարում Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև. երեք կողմերը կստանային դիվիդենտներ։

13. Ուկրաինան և Ռուսաստանը պարտավորվում են իրականացնել կրթական ծրագրեր դպրոցներում և ողջ հասարակությունում, որոնք կնպաստեն մշակույթների ըմբռնմանն ու հանդուրժողականությանը, կվերացնեն ռասիզմն ու նախապաշարմունքները:

14. Տարածքների հարցը։ Առաջարկվել է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում զորքերի տեղակայման գիծն այս համաձայնագրի կնքման օրվանից կազմի փաստացի ճանաչված շփման գիծ։ Որպեսզի այս համաձայնագիրն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից։

15. Ապագա տարածքային պայմանավորվածությունների վերաբերյալ համաձայնության գալուց հետո Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են չփոփոխել այս համաձայնագրերը ուժով։

16. Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային նպատակներով օգտագործմանը:

17. Կստեղծվի մարդասիրական կոմիտե՝ չլուծված հարցերը լուծելու համար, այդ թվում՝ բոլորը բոլորի դիմաց ռազմագերիների փոխանակման, երեխաների և քաղբանտարկյալների վերադարձի վերաբերյալ։

18. Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո։

19. Այս համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհսկվի և կերաշխավորվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհրդի կողմից։

20. Երբ բոլոր կողմերը համաձայնեն այս համաձայնագրի հետ, անմիջապես ուժի մեջ կմտնի հրադադարի ամբողջական ռեժիմը։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
«Լֆի՛կ, մեր 7000 տղաների արյունը բենզին ու նավթ չի՛»․ Նարե Սոսե (video) Նիկոլին իր վարկանիշի վերաբերյալ «դաժան» թվեր են հայտնել․ Նարինե Դիլբարյան (video) #ՀԻՄԱ․ «Երկար չե՛ս շարունակելու»․ Ռուսաստանը կա՛մ կանցնի կոշտ խոսքին, կա՛մ․ Գագիկ Մինասյան (video) Հայաստանով Ռուսաստանի դեմ պատերա՞զմ է սկսվելու․ վտանգավոր ժամանակներ են սպասվում․ Բոզոյան (video) Բաբայան Սամվե՛լ, դու դեռ այս հարցի պատասխանը պիտի տաս (video) Զիբիլ բենզինի մասին․ Մեքենա ունեցողնե՛ր,Նիկոլը բոլորիդ վրա 4000 դոլար ծախս դրեց․ Հովհաննիսյան Աշոտ Երկաթին Նիկոլը մի բանի համար չի ներում․ պատասխա՛ն ես տալու․ Նարե Սոսե (video) Թուրքիայում ֆուտբոլի երկրպագուների միջև ծեծռկտուք է եղել Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է «Արամ Սարգսյանին շատ ցավոտ անակնկալ է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Սամվել Բաբայանի իրական կապերն Ադրբեջանի հետ. բացահայտվելու է Արտակարգ և լիազոր դեսպան (video) Վալոդյա Գրիգորյանի հայրիկին Ներքին գործերի նախարարություն են հրավիրել Էջմիածնում Նիկոլի «ատամները փշրեցին»․ դեկտեմբերի 28-ին բոլո՛րս՝ Մայր Աթոռ․ Նարե Սոսե (video) Բանտարկվելուց առաջ Աշոտ Մինասյանն իր աջակցությունն էր հայտնել ՀԱՍԵ-ին և Գարեգին Բ-ին Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Արագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնի Հայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը․ «Հետք» Հայաստանը ազատ չէ, մինչև ազատ չեն գերիներն ու քաղբանտարկյալները (video) Պուտինն առաջնորդվել է՝ «եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ» սկզբունքով Ես չեմ ընտրել․ քանի ղեկավարը Փաշինյանն է, Հայաստանը երբեք չի դզվի․ Գավառի բնակիչ (video) Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով սրանք վախենում են սարսափելի բացահայտումից (video) Կես տարուց ավելի է, ապօրինի կալանավորված է Սամվել Կարապետյանը. չկա գործ, կա տևական ինտենսիվ կալանք Սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով Զելենսկին ներկայացրել է խաղաղության ծրագրի 20 կետերի բովանդակությունը #ՈՒՂԻՂ․ Դեկտեմբերի 28-ից հետո Փաշինյանին մի քայլ է մնում․ ի՞նչ եղավ ՌԴ-ում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն էԲենիամին Մաթևոսյանը Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am